«ՄՏՍ TV» բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ-ի համագործակցությամբ - 3 Դեկտեմբերի 2019 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 08:54

Սատիրիկոն
19.01.2020 / 21:00
Քաղաքական
19.01.2020 / 20:00
Տնտեսական
19.01.2020 / 14:00
Քաղաքական
19.01.2020 / 13:00
Լուր-մեկնաբանություն
19.01.2020 / 12:30
03.12.2019   12:30
1632

«ՄՏՍ TV» բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ-ի համագործակցությամբ


ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ՝ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում:

«ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում:     Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել լիարժեք հեռուստացույցի, կարևոր տեղեկություններ ստանալ նաև տնից դուրս գտնվելիս և դիտել հայկական մի շարք հեռուստաալիքներ և սերիալներ HD որակով ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G և 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաև՝ Wi-Fi-ի միջոցով: Հավելվածի օգտագործումը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անվճար է:

Ֆեյսբուքյան ասուլիսի ձևաչափով նախագիծը ներկայացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Եզեկյանը:  

«ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու անհրաժեշտ պայմաններ են Android օպերացիոն համակարգի դեպքում՝ նվազագույնը Android 5-ը, իսկ iOS-ի դեպքում՝ 10-ը: Հավելվածները պետք է ներբեռնել Google Play Store-ից կամ՝ Apple Store-ից: Նախնական շրջանում տրամադրվելու են հետևյալ 11 հեռուստաալիքները՝ Shant Premium HD, Shant News, Shant Serial, Shant Music, Shant HD, Shant Kids, TV5, Հ1, Հ2, Երկիր մեդիա և Կենտրոն: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված՝ «Շանթ» հեռուստաընկերության ստեղծած բովանդակության ամբողջական փաթեթը շարունակելու է ընդլայնվել:

Ծառայությունը հասանելի է «Viva 2500»«Viva 3500»«Viva 5500»«Viva 7500»«Viva 9500», ինչպես նաև «X» և «Y» թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: «ՄՏՍ TV»-ի շրջանակներում  տրամադրվող ծրագրերը դիտելիս՝ ինտերնետը լինելու է անվճար: «ՄՏՍ TV» հավելվածն օգտագործելիս այս սակագնային պլաններով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

Ծառայությունն ակտիվանալու է հավելվածում գրանցվելուն պես՝ մուտքագրելով հեռախոսահամարն ու անհրաժեշտ այլ տվյալներ, և հասանելի է լինելու բջջային ընդամենը մեկ սարքի միջոցով: Գրանցման վերաբերյալ մանրամասներին ու պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.mts.am/TV:

Հավելվածն ունի հարմարավետ ինտերֆեյս, էլեկտրոնային ուղեցույց, որտեղ բաժանորդը կարող է ծանոթանալ ալիքների, ծրագրերի և ժանրերի մասին տեղեկատվությանը, ինչպես նաև՝ սահմանել հիշեցումներ, որոնք օգտատիրոջը հաղորդումից առաջ կտեղեկացնեն դրա մասին:

«ՄՏՍ TV» բջջային հավելվածի գործարկումը ռազմավարական գործընկեր ու հայկական տեսաբովանդակության առաջատար արտադրող «Շանթ» հեռուստաընկերության հետ, կարևոր քայլ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Թվային նոր դարաշրջանում բովանդակությունը դառնում է առանցքային, և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ի հաշիվ իր ամենաընդարձակ ցանցի, ապահովում է թվային բովանդակության առավելագույն հասանելիություն՝ իր ապրանքանշանը կրող հավելվածի միջոցով: Ընկերությունը հետևողականորեն մուտք է գործում նոր ոլորտներ՝ համաշխարհային միտումներին համընթաց», - ասել է Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«ՄՏՍ TV» բջջային հավելվածի ստեղծման գործում Շանթ ՀԸ ներդրել է իր ողջ ներուժը և հեռուստատեսային ոլորտի հարուստ փորձը: Ապահովելով հավելվածի կոնտենտը՝ մենք առաջարկում ենք հայկական մասնագիտացված ալիքներ՝ ըստ լսարանի ճաշակի ու հետաքրքրությունների: Առանց գովազդային ընդհատումների, catch-up-ի և հիշեցման հնարավորություններով «ՄՏՍ TV» հավելվածը կխնայի օգտատիրոջ ժամանակն ու հնարավորություն կտա բաց չթողնել ոչ մի հաղորդում»,- ասել է Արթուր Եզեկյանը:

Բջջային հավելվածի շրջանակներում տրամադրվող ծառայությունները հասանելի են լինելու բացառապես ՀՀ տարածքում:



 Պիտակներ

         Վիվասել




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6000




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5453