Ն. Փաշինյանի և Ռ. Քոչարյանի հարցաքննությունների տարբերությունը - 17 Հունվարի 2020 - 4rd.am
Քաղաքական
17.01.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 18:00
Լուրեր
17.01.2020 / 17:10
Երեկ   10:15
991

Ն. Փաշինյանի և Ռ. Քոչարյանի հարցաքննությունների տարբերությունը


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:

Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»:

«ՉԻ». Ստիպված ենք մի քանի անգամ հիասթափեցնել Արման Սաղաթելյանին: Ինքը ոչ միայն վատ КВН-շիկ էր, ոչ միայն վատ քաղաքական գործիչ, այլ նաև՝ վատ հիշողություն ունի:

Սա՝ չարյաց փոքրագույնն է, որ կարող ենք ասել Արման Սաղաթելյանի մասին: Որովհետև եթե հիշողության խնդիր չունի, նշանակում է, որ իրեն հայտնի երկարականջ կենդանու տեղ է դրել:

Կամ էլ կարդալու հետ խնդիր ունի: Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե երկրի ղեկավարը առաջին անգամ է հարցաքննվում, այլ ասել է, որ առաջին անգամ է ներկայացել հարցաքննության: Համաձայնվենք, որ սրանք տարբեր բաներ են: 

Իսկ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի գործով երբեք ոչ մի տեղ չի ներկայացել հարցաքննության, այլ՝ քննիչն է գնացել նրա մոտ:

Խոստովանենք, որ մի բան է, երբ պետության ղեկավարը գնում է քննիչի մոտ՝ հարցաքննության, և այլ բան, երբ պետության ղեկավարը չի գնում քննիչի մոտ՝ հարցաքննության: 

Կամ էլ քննիչը գրավոր հարցեր էր ուղարկում Քոչարյանին՝ նախագահական նստավայր, Քոչարյանի ռեֆերենտներն ու օգնականները՝ Ալիկը, Արմենչիկը, Վահիկը, Վիգենչիկը, պատասխանները գրում էին, ուղարկում քննիչին:

Շատ ենք ցավում, որ Հայաստանի պատմության մեջ մենք պետության ղեկավարի այսպիսի խոսնակ ենք ունեցել, ինչպես՝ Արման Սաղաթելյանը, դրա համար էլ Հայաստանի վրա 20 տարի աշխարհը ծիծաղում էր: 



 Պիտակներ

         Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Արման Սաղաթելյան




Գովազդ
››› Վանեցյանի փուչիկը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5827




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5289