...

Նախկին պաշտոնյաների կոռուպցիոն ճանապարհային քարտեզ. Սամվել Սանամյան

Նախկին պաշտոնյաների կոռուպցիոն ճանապարհային քարտեզ. Սամվել Սանամյան

Հեղափոխությունից 1.5 տարի անց դեռ չնչին քայլեր են արվել բացահայտելու այն չինովնիկներին, ովքեր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կուտակել են անսահման հարստություններ: Առաջիկայում ընդունվելու է առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին օրենքների փաթեթը:

Սույն խորագրում զետեղված նյութերը մեթոդական աջակցություն կլինեն ավելի արագ և ամբողջական հայտնաբերելու բոլոր այն գույքերը, որոնք ձեռք են բերվել պաշտոնական դիրքի օգտագործման և չարաշահման արդյունքում:

Սամվել Սանամյանը նախկին համակարգի կարկառուն դեմքերից էր՝ բարձրաստիճան պաշտոնյա: Նրան, սակայն, հասարակությունը ճանաչում է որպես Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի փեսա:

Փեսաներին մեծ տեղ տվող նախկին ռեժիմը Սամվել Սանամյան փեսային էլ աչքաթող չէր արել:

Սամվել Սանամյանին ամենաբարձր և յուղոտ պաշտոններից մեկն էր բաժին հասել:

Նա ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետն է եղել, ժողովրդի լեզվով ասած, «կանտրաբանդայի պետ»:

Եվ աշխատանքի ընթացքում էլ մաքսանենգության դեմ պայքարողը դիզում է նաև իր ունեցվածքը:

ՊԵԿ նախկին պաշտոնյան էլ հասցնում է իրենով անել շատ տարածքներ: «ՉԻ»-ին պարզել է, որ Մոնումենտի այգու սկզբնամասը (նկ. 2, 3) պատկանում է Սամվել Սանամյանին: Այգու ձախ հատվածում նա կառուցել է «Հին Մոնումենտ» ռեստորանը, իսկ աջ հատվածում շինարարական աշխատանքները դադարեցվել են Թավշյա հեղափոխությունից հետո: Այգու լճի հարակից տարածքի սրճարանը ևս Սանամյանի ունեցվածքի մի մասն է կազմում:

Ֆլեշի Բարսեղի փեսայի ունեցվածքի քարտեզն այսքանով չի սահմանափակվում: Նրան պատկանող մեկ սեփականություն էլ Անտառային փողոցում է գտնվում: Այն բազմաբնակարան շենք է:

Բազմաբնակարան շենքի վրա վաճառքի հայտարարություն է փակցված: Նշված հեռախոսահամարով կապ հաստատեցինք՝ ճշտելու, թե ի՞նչ արժե բնակարանը:

Փոխանցեցին, որ բոլոր բնակարաններն արդեն վաճառված են՝ մնացել է միայն մեկը, որը զբաղեցնում է 350 քմ տարածք և արժե 350.000 ԱՄՆ դոլար: Բնակարանները կապիտալ նորոգված չեն:

Ազատության պող. 24/4 հասցեում տեղակայված շենքը ևս Սանամյանին է: Այստեղ սպորտի, ժամանցի, առևտրի հաստատություններ են:

Վերոնշյալ շինությունները և տարածքները գրեթե վստահ ենք, որ գրանցված են Սամվել Սանամյանի դրածոների անուններով, բայց դրանք նրա սեփականությունն են:

Նրա պաշտոնավարման ժամանակ խոսվում էր, որ տնտեսական լուրջ լծակներ ունի, մասնավորապես՝ տիրապետում է Հայաստան ներկրվող հրավառության նյութերի մենաշնորհին, բացի դրանից՝ զգալի բաժին ունի ավտոպահեստամասերի ներկրման շուկայում:

Ի դեպ, պաշտոն զբաղեցնելու ժամանակ հայտարարագրել է, որ Ծաղկաձորում ունի մեկ բնակարան, ավտոտնակ, Հրազդանում՝ 1 հա հողամաս, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 0.2 հա հողամաս: Բացի այս՝ Սանամյանը Երևանում առանձնատուն ունի և 2012 թվականի արտադրության «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենա:

Սանամյանի միակ թանկարժեք գույքը 11 մլն դրամանոց «Frank Muller» ժամացույցն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացած աշխատավարձը՝ 8 մլն 61 հազար դրամ: Այսինքն՝ նա ՊԵԿ-ում ամսական ստացել է 671 հազար դրամ աշխատավարձ: Նաև հայտարարագրել է, որ ունի 70 մլն դրամ և 320 հազար դոլար դրամական միջոց: 

Հիշեցնենք, որ Սամվել Սանամյանը պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ի տարածքային ցուցակից: Սանամյանը բացեիբաց հայտարարում էր, որ պատգամավորի մանդատն իրեն պետք չէ, իրականում՝ իշխանություններն իրեն խոսք են տվել՝ իր ընտրական տարածքում ՀՀԿ-ի համար լավ արդյունքներ ապահովելու դեպքում ՊԵԿ-ի մաքսային ծառայության պետի պաշտոնը տալ: Այդպես էլ լինում է: Նա պատգամավոր է ընտրվում Հրազդան տարածքից, հետո հրաժարվում մանդատից: Ձայն բերելու համար էլ իշխանությունը նրան իր պաշտոնին է վերականգնում:

Անտառային փողոց

Անտառային փողոց

Մոնումենտ

Մոնումենտ

Մոնումենտ 

Մոնումենտ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5470 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ