...

Նունե Եսայանը կրկին վիրավորում է հասարակությանը

Նունե Եսայանը կրկին վիրավորում է հասարակությանը

«Ողջույն: Մոտենում է Ամանորը և որպես տարվա ամփոփում` կցանկանայի ասել իմ խոսքը: Որպես նախաբան ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կարողանում են տարբերել չարն ու բարին, կեղծն ու շիտակը, մի խոսքով բանականությունը չկորցրած մարդկանց, ովքեր իմ կողքին են: Տարիներ շարունակ Ձեր մեծ սիրո ու նվիրվածության շնորհիվ, ես էլ իմ կողմից Ջեզ երախտապարտ լինելով, բարձր ենք պահել Նունե Եսայան անունը: Հիմա մի քանի ճղճիմ և չկայացած արարածներ, մեր տարիների ձեռք բերած անունը օգտագործելով փորձում են ինքնահաստատվել»: 

Սա հատված էր Նունե Եսայանի տարածած հայտարարությունից: 

«ՉԻ». Տիկինը կամ նա, ով իր փոխարեն գրել է այս տեքստը, չի հասկանում, որ նմանօրինակ հայտարարություններով էլ ավելի է վատթարացնում վիճակը: Հանրության ճնշող մեծամասնությունը քննադատեց նրա ստորագրությունը Քոչարյանին ազատ արձակելու համար: Ինչպես կարելի է հազարավոր քննադատներին անվանել ճղճիմ և չկայացած արարածներ:

Անցել են ժամանակները, երբ հասարակության նկատմամբ այսօրինակ լկտի պահվածքը  Նունե Եսայանի համար գործնական հետևանքներ չէր ունենում: Կամ ի՞նչ է նշանակում բարձր պահել Նունե Եսայանի անունը: Անգամ ազգային հերոսները այսպիսի խոսքեր չեն շռայլի սեփական անձի վերաբերյալ: Անգամ աշխարհահռչակ երգիչներnվ իրենք իրենց մասին այսպիսի ամպագոռգոռ խոսքեր չեն արտաբերի:

2008-ից հետո Եսայանը մերժված է հասարակության կողմից և երգել է միայն օրվա իշխանության հովանավորության շնորհիվ: 2020-ի փետրվարին Եսայանը համերգ ունի Ֆրանսիայում և առիթ կունենա ևս մեկ անգամ համոզվելու՝ ինչպես է արձագանքում հայությունը Քոչարյանին սատարողներին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ