...

Նույն բանը Ալիևն ու Էրդողանն են պահանջում

Նույն բանը Ալիևն ու Էրդողանն են պահանջում

«Վերնատուն» ակումբի անդամ Դավիթ Շահնազարյանն այսօր հայտարարել է. «Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր գոնե մեղմել կործանարար զարգացումները»:

ՉԻ.- Սա Դավիթ Շահնազարյանն ասել է այն պահին, երբ Արցախում կենաց-մահու պայքար է ընթանում, երբ Արցախի նախագահն է առաջնագծում: 

Իմիջիայլոց, այն, ինչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, նույն բանն ասում են նաև Իլհամ Ալիևն ու Էրդողանը: 

Ի դեպ, հայտարարությունը նա արել է քոչարյանական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Այն Քոչարյանի, որը մի երկու հատ սելֆիի համար հասել էր Ստեփանակերտ: Մենք ոչինչ չենք մեկնաբանում, պարզապես փաստերն ենք իրար կողքի դնում: 

Մեկ էլ մի բան էլ չենք հասկանում. սա այն նույն Դավիթ Շահնազարյանն է, որը երդվում էր, թե Նիկոլ Փաշինյանը մտադիր է հարյուր տոկոսով Արցախը հանձնել: Պարզվեց, Նիկոլ Փաշինյանը «ոչմիթիզական» դիրքերից է գործում, այսինքն, ձեր ուզածն է անում, բա հիմա՞ ձեր փորացավը որն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3715 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ