Ո՞ր մասնագետներն են պահանջված - 7 Հունվարի 2020 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 11:40

Տնտեսական
20.01.2020 / 11:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:45
Քաղաքական
20.01.2020 / 10:30
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:15
Տնտեսական
20.01.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 09:45
07.01.2020   11:00
1586

Ո՞ր մասնագետներն են պահանջված


Դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 84,7  հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ աճել՝ 3,4 %-ով:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 36,4 %-ը: Սրանք Զբաղվածության պետական գործակալության հրապարակած տվյալներն են:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 73,4%-ը կամ 62,2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4,4 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66,6 %-ը կամ 41,5 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 20,7 %-ը կամ 12,9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4,0% կամ 2,5 հազ. մարդ: 

Իսկ առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 26,4 հազ. մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 38,0%:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13,1%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18,0%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5,5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54,3 %, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9,1%: 

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25,4 %, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48,4 %:

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ մասնագիտական բաշխվածության բարձրագույն կրթություն ունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտության, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության մասնագիտություն ունեցողները, միջին մասնագիտական կրթությամբ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթությամբ՝ սպասարկման, թեթև արդյունաբերության, էկոնոմիկայի և ղեկավարման մասնագետների թվաքանակը: 

Ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 20, 7%, 30-44 տարեկանները` 41,2 %, 45-54 տարեկանները` 20,2 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 17.9 %:

Հավելենք, որ գործազուրկների շուրջ 94, 4 % աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Գործատուների կողմից ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձր որակավորման բժիշկները, դասավանդողները, ճարտարագետները, ճարտարապետները և հարակից մասնագետները:
 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ի դրությամբ՝ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 83,5  հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ աճել՝ 1,9 %-ով: 

Իսկ հոկտեմբեր ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 83, 3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,3 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 2 %-ով:
 



 Պիտակներ

         աշխատաշուկա, գործազրկություն




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6008




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5461