...

Ոջիլ և պատիժ

Ոջիլ և պատիժ

Քաղաքապետարանի բարեկարգման և կանաչապատման բաժնում նոր աշխատող են ընդունում: Ջահել տղա է լինում, նենց, ճըլըզ-մըլըզ, նիհար ու վտիտ, մի թեթև թրաշով: 

Հին աշխատողներն իրար մեջ քննարկում են, թե էս տղուն ինչ գործ տան, որ շատ չչարչարվի, ջանը չմաշվի, կանչում են, ասում են՝ գնա, էն Կասկադի մոտ մի երկու հատ փտած կոճղ կա, բահով մի երկու հատ խփես, դուրս կգան, հանի, թափի:

Էս տղեն բահը վերցնում, գնում է: Մի երկու ժամ հետո քաղաքապետարանի հին աշխատողները գնում են, տեսնեն, թե ինչ է արել: Գնում, ի՞նչ են տեսնում. Կասկադի տարածքում ինչքան ծառ կա, էս տղեն քոքից կտրել է: 

- Այ տղա, էս ի՞նչ ես արել: Դու առաջ որտե՞ղ ես ծառ կտրել:

- Սահարայում:

- Յա, ընդե սաղ անապատ է, ծառ չկա:

- Է, հա, ստեղ էլ ծառ չի լինի:

* Բոլոր համընկնումները լավ էլ պատահական են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   848 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ