Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   11:30
789

Օպերացիա «Ճ» կամ Ռոբիկի նոր արկածները

(Քաղաքական ֆարս` հայտնի ավարտով)

Գործող անձինք. 

Պահեստապետ - Ռոբերտ Քոչարյան 
Մարգունով - Վազգեն Մանուկյան 
Նիկուլին - Հրանտ Խաչատրյան 
Վիցին - Արամ Սարգսյան (Դեմկուս) 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ 

Քոչարյան - Եվ այսպես, ձեր խնդիրն է` ներխուժել նախագահի նստավայր, կահույքը ջարդել, կատարել հեղաշրջման փորձ և հեռանալ: Դրանից հետո իրավապահ մարմինները ընդդիմության հարցերը կլուծեն... 

Դեմկուս (բացում է քրեական օրենսգիրքը) - Հեղաշրջման փորձ... 8-15 տարի... 

Քոչարյան - Բայց ոչ մի հեղաշրջում էլ չի լինի: 

Վ. Մանուկյան - Հեղաշրջումն արդեն արվել է: Հոկտեմբերի 27-ին: 

Քոչարյան - Ձեր խնդիրն է` ընդամենը չեզոքացնել պահակին, ներս մտնել և հեռանալ... 

Դեմկուս (թերթում է գրքույկը) - Չեզոքացնել... անզգույշ քաշքշել... մի տարի` պայմանական: 

Քոչարյան - Եվ հիշեք` ձեր պայմանական խուլիգանության համար ես առաջիկա ընտրություններում ձեզ տալու եմ շատ կոնկրետ տոկոսներ: 4 տոկոս: 

Հրանտ Խաչատրյան - Ի՞նչ, 4 տոկո՞ս: Ես իմ մաքուր ձեռքերով ավելի շատ ձայն կստանամ: Չէ, մենք ձեզ չենք ճանաչում... 

Քոչարյան - Լա՛վ, ասեք ձե՛ր պայմանները: 

Հրանտ Խաչատրյան - Չորսուկե՛ս տոկոս: 

Քոչարյան - Համաձայն եմ: 

Վ. Մանուկյան - Յուրաքանչյուրի՛ս: 

Քոչարյան - Համաձայն եմ: Եվ այսպես, նախ չեզոքացնում եք Կառլոսին... 

Դեմկուս - Քլորոֆորմո՞վ: 

Քոչարյան - Ի՞նչ քլորոֆորմ: Պարզապես մոտենում եք և հարցնում, թե ո՞վ էր նա մինչև հոկտեմբերի 27-ը: Նա տեղում ուշաթափվում է: Հետո մտնում եք նախագահի նստավայր, ջարդում նախագահի աթոռը... 

Վ. Մանուկյան - Նախագահի աթո՞ռը: 

Ռ. Քոչարյան - Այո: 

Վ. Մանուկյան - Ջարդուփշու՞ր ենք անում: 

Ռ. Քոչարյան - Այո: 

Վ. Մանուկյան - Դա յա տեբյա... 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ 

Վ. Մանուկյանը, Ա. Սարգսյանը և Հ. Խաչատրյանը, պարանով իրար կապված, գնում են ավտոմեքենայի ետեւից: 

Վ. Մանուկյան - Էս ո՞նց պատահեց: 

Հ. Խաչատրյան - Սաղ դու էիր: «20 րոպեից չգամ` եկեք իմ ետևից»: Եկանք: Հետո՞: 

Դեմկուս - Էս ավտոյի շոֆերն ո՞վ ա... 

Վարագույր

«Չորրորդ իշխանություն»,  No 360, մայիսի 14, 2002 թ.



 Պիտակներ

         Արամ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Մանուկյան, Հրանտ Խաչատրյան

Գովազդ