...

Պալատականագետը

Պալատականագետը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրել է. «Գարեգին Բ-ն պարտավոր է կարգալույծ անել Տավուշի թեմի գերքաղաքականացված Առաջնորդին ու հեռացնել Տավուշի թեմի Առաջնորդի պաշտոնից ։

Իսկ ինքը հրաժարվի Կաթողիկոսի պաշտոնից, քանզի խախտել է Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Տրդատ Մեծ Արշակունի թագավորի և Հայոց Հայրապետ Գրիգոր Լուսավորիչի սահմանած՝ Հայաստան պետության հիերարխիան (ստորակարգություն), որտեղ Կաթողիկոսը զբաղեցնում է Թագավորից հետո երկրորդ հորիզոնականը»:

«ՉԻ». Լավ է, չի գրել, որ Կաթողիկոսը թոփ-ռեյտինգում երկրորդ տեղն է զբաղեցնում: Հորիզոնականը.... 

Իբր արևմտամոլությունը դորդ ու բեշ են արել, հիմա էլ անցել են պատմա-աստվածաբանական թեմաներին: Փաշինյանին էլ արդեն թագավորի ստատուս է տվել: 

Եկեք ուղղակի հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր թագավորները թագադրվում էին Կաթողիկոսի օրհնությամբ, նրա առջև ծնկի գալիս, օրհնություն ու օծություն ստանում, որ թագավորի կարգավիճակը, այսպես ասենք, «լեգիտիմ» համարվի: 

Էս ընթերցողին ենք հիշեցնում, Շիրինյանին անիմաստ է որևէ բան բացատրել, թող պատրաստվի «արտախորհրդարանական ուժերի» շարքերում իր թագավորի հետ հերթական հանդիպմանը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ