...

Պարիտետ են պահում

Պարիտետ են պահում

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցրել են, թե ում ցուցումով է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում:

«ՉԻ». Գիտե՞ք, թե ինչու են նման հարց տվել Դավիթ Տոնոյանին: Չէ, էական չի, թե ինչ է պատասխանել Դավիթ Տոնոյանը: 

Կարևորը՝ ցույց տային, որ մենակ Աննա Հակոբյանը չի եղել, որ հենց այնպես, առանց որևէ իրավունքի գտնվել է ՊԲ հրամանատարական կետում: Որ հետո ասեն՝ ինչի՞ եք քննադատում Աննա Հակոբյանին, հենա, տեսեք, որ այդ օրերին շատերն են բունկերում եղել:

Խառը ժամանակներ էին, պատերազմ էր, դրա համար էլ այդպես է ստացվել: 

Տոննաներով հարցեր կան, դրանք թողած, տալիս են պատերազմի հետ կապված չորրորդական հարց: Իրենց համար դա է կարևորը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ