Պարոն Փաշինյան, ասել եք Ա-ն, ասեք նաև Բ-ն - 6 Դեկտեմբերի 2019 - 4rd.am
Աստղագուշակ
18.01.2020 / 22:00
Երազահան
18.01.2020 / 21:00
4rd.am на русском
18.01.2020 / 20:30
Քաղաքական
18.01.2020 / 20:00
Տնտեսական
18.01.2020 / 19:00
Տնտեսական
18.01.2020 / 17:30
06.12.2019   10:15
2914

Պարոն Փաշինյան, ասել եք Ա-ն, ասեք նաև Բ-ն


«Երբեմն մեր կուսակցության անդամները, նույնիսկ ԱԺ պատգամավորները այնպիսի բաներ են գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու....»: Ահա այսպիսի խոստովանություն արեց այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Միանշանակ համաձայն ենք պարոն Փաշինյանի հետ: Մեզ նույնպես երբեմն նման մտքեր են այցելում: Եվ եթե ինքնասպանությունների թիվն աճի, առանձնապես հետազոտություն պատվիրելու կարիք չի լինի: Իշխանական պատգամավորները լուրջ լումա ունեն այդ գործում:
Բայց պարոն Փաշինյան, այդ մարդիկ նախկին ռեժիմի մնացուկները չեն, ավանդույթի ուժով չեն հայտնվել այնտեղ, իներցիայով չեն դարձել պատգամավոր: Նրանց դուք եք ընտրել, ձեր քասթինգի արդյունքում են նրանք աշխատում ԱԺ-ում: Ումից եք բողոքում, դա էլ հո Սերժ Սարգսյանի մեղքը չէ: 

Ասել եք Ա-ն, ասեք նաև Բ-ն: Խոստովանեք, որ ձախողվեցիք անցյալ տարվա իշխանական ուժի ցուցակը կազմելիս: Խոստովանեք, որ շատերին դուք էլ չէիք ճանաչում, վստահեցիք ձեր մտերիմ շրջապատին, կիրառեցիք այսպես կոչված 1+1 սկզբունքը: Երբ ձեր մտերիմը բերեց իր մտերիմին: Եվ ի վերջո ունենք պատգամավորներ, որոնց խոսելու դեպքում, հանրության շաքարը բարձրանում է, որովհետև գիտեն՝ կասեն բաներ, որ գլխացավանք կդառնան ձեր համակիրների համար:

Ինչու Հովիկ Աղազարյանի կամ Հայկ Սարգսյանի համար չգտաք մեկ այլ գործ, որ կապ չունենար խոսելու կամ գրելու հետ: Ինչու Սոֆյա Հովսեփյանին բերեցիք խորհրդարան, եթե այդ տիկինը համաձայն չէ ձեր ոչ մի գաղափարին և մոտեցմանը: Ինչու Լուսինե Բադալյանի համար Հ1-ում մի լավ հաղորդում չբացեցիք, որ նա ստիպված չլիներ հակաքաղաքագիտական մտքեր տիրաժավորելուց: Ինչու չթողեցիք, որ մշակույթը մնա Լիլիթ Մակունցի մեջ, այլ թույլ տվեցիք ստանձնի մի պատասխանատվություն, որ ընդհանրապես նրա քաշային կատեգորիայի հետ չի բռնում:



 Պիտակներ

         Նիկոլ Փաշինյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5891




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5348