...

Պարզ ու նվաստացուցիչ

Պարզ ու նվաստացուցիչ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է. «Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ: Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը»։

«ՉԻ». Բա որ մենք ասում էինք, թե Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպումներում ընդամենը Ալիևի բանագնացի դեր է խաղում, չէիք հավատում:

Ադրբեջանը փաստաթուղթը պատրաստել է, տվել մեր իշխանություններին, ասել՝ գնացեք, ոնց ուզում եք, բայց կյանքի կոչեք մեր պահանջները: Ձեր կարծիքը մեզ չի հուզում:

Համոզելով է, սպառնալով, վախեցնելով, դուք գիտեք, բայց ստոլբեքը մեր ուզած տեղում տնկած տեսնենք: 

Մինչև վերջին խազը նվաստացնում է Ալիևը, մեր իշխանությունների ատամները հաշվում, իսկ սրանք էլ հոգևորականների չեղած զավակներին են հաշվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ