...

Փաստորեն, Քոչարյանից օգուտ էլ կա

Փաստորեն, Քոչարյանից օգուտ էլ կա

«Այսօր, իմ 38-ամյա հոբելյանի օրը, ես հայտարարում եմ, որ ժամանակավորապես դադարեցնում եմ իմ բժշկական գործունեությունը` հասարակական-քաղաքական ավելի ակտիվ պայքար մղելու համար։
Ներողություն եմ խնդրում իմ բոլոր բուժառուներից, որ ժամանակավորապես չեմ կարող իրենց ցուցաբերել մասնագիտական օգնություն։
Բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են իմ ապրուստի միջոցով, հիշեցնում եմ, թե ով է իմ եղբայրը և որտեղ է նա գտնվում։ Համոզված եղեք, որ ես ապահով ձեռքերում եմ։
Հասունացել է պահը, որ ես ժամանակս ու կյանքս նվիրեմ Հայաստան աշխարհի պաշտպանության գործին։
Հայրենիքի ոչ մի դավաճան այլևս ներում չի ունենալու։
Հայրենիքի դեմ դավեր նյութող յուրաքանչյուր ոք պատասխան է տալու հայ ազգի ու հայկական օրենքների առաջ։
Դե բռնվեք …
Հ.Գ. Այսօր աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում եմ ներկայացրել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրենին»: Հայտարարության հեղինակը Մարինա Խաչատրյանն է:

«ՉԻ». Մի քանի օր առաջ հումորով գրել էինք, որ Մարինա Խաչատրյանը ճիշտ կանի դադարեցնի հիվանդներին տանջելը և զբաղվի նրանով, ինչի համար ստեղծվել է: Ուրախ ենք, որ նա ականջալուր եղավ նաև մեր հորդորին:

Այլևս չի կարելի պնդել, որ Քոչարյանին աջակցելուց հանրությանը ոչ մի օգուտ չկա:  Տասնյակ բուժառուներ այլևս փրկված են: Այս հաջողությունը միանշանակ կարելի է գրանցել Հայաստանի 100 նոր ձեռքբերումների մեջ: Արսեն Թորոսյանին կարելի է տալ արտահերթ պարգևավճար: 

Իսկ քաղաքական կյանքը, դե նրա հերն էլ անիծած, մեկով ավել, մեկով պակաս, բան չի փոխվի: Իսկ Մարինա Խաչատրյանի այլևս նախկին գործընկերները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ճիշտ կանեն չմոռանան Հիպոկրատի երդումը և ժամանակ առ ժամանակ հսկողության տակ պահեն նրա առողջությունը: 

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե ապրուստի ինչ միջոցներով նա կգոյատևի: Դժվար թե գտնվի մեկը, ով կմտահոգվի, թե Քոչարյանը օրական քանի տուփ պիցցա է առնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ