...

Պատերազմն ու կռիվ-կռիվ կինոն տարբեր բաներ են

Պատերազմն ու կռիվ-կռիվ կինոն տարբեր բաներ են

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական շփման գծում երբեք այդքան հանգիստ չի եղել, ասել է.

«Այո, ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է լարվածություն, սրացումներ, բայց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր դիմում ագրեսիվ գործողությունների: Հակառակորդը ապրիլյանից հետո երկար ժամանակ սսկված էր, և սա վերագրել ձեզ, կամ Դուշանբեի վերելակին, այնքան էլ ազնիվ չէ, նամանավանդ, որ վերջին շրջանում լարվածություններ եղել են»:

«ՉԻ». Թե հայ-ադրբեջանական շփման գծում հարաբերական անդորրը որքանով է աննախադեպ, որքանով է այժմ իրավիճակը հանդարտ, դժվար է ասել, քանի որ 1994թ. զինադադարից հետո մի իրավիճակ էր, 2000-ականներին՝ այլ, 2010-ականներին՝ բոլորովին այլ:

Բայց մեր ուշադրությունը գրավեց Ա. Աշոտյանի այն միտքը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է լարվածություն, սրացումներ: Ոչ թե տասնյակ զոհեր, տարածքային կորուստներ, այլ՝ լարվածություն:

Կամ էլ՝ Աշոտյանի համար մարդկային, նյութական և տարածքային կորուստները ընդամենը սրացումներ են, կամ էլ՝ կռիվ-կռիվ կինո: Այսպես կարող էր ասել միայն նա, ով ոչ բանակում է ծառայել, ոչ՝ բանակ է տեսել, ոչ՝ պատկերացում ունի պատերազմի, պատերազմական գործողությունների, դրա հետ կապված մարդկային ողբերգությունների մասին:

Հակառակ դեպքում Աշոտյանը կասեր, որ 1994թ. զինադադարից հետո միայն 2016թ. ապրիլին են հայ-ադրբեջանական հակամարտությունում պատերազմական գործողություններ եղել, որի մեջ ընդգրկված են եղել մեծաքանակ ռազմական խմբավորումներ, օգտագործվել է զինտեխնիկա, կիրառվել են նորագույն ռազմական հրթիռ-ԱԹՕ-ներ և այլն: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ