Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
26.11.2019   09:00
481

Պետք է ղեկավարներ նշանակել, ավելի վատ չի լինի

Մի քանի օրից կլրանա երեք ամիսը, ինչ Հայաստանի երկու ուժային կառույցները ղեկավարներ չունեն: Ժամանակավոր պաշտոնակատարները ոչ մի դեպքում չեն կարող համարվել լիարժեք ղեկավարներ, քանի որ լրջագույն բարեփոխումներ սկսելու և իրականացնելու մանդատ չունեն: Իսկ բարեփոխումները ոստիկանությունում և ԱԱԾ-ում օդի պես անհրաժեշտ են թե՛ այդ գերատեսչություններին, թե՛ Հայաստանին: Թերևս Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ժամանակավոր պաշտոնակատարները ստիպված կլինեն հաշվետվություններ ներկայացնել իրենց 100-օրյա գործունեության կամ անգործության վերաբերյալ: Իհարկե, այդ մարդկանց մեղքը չկա ստեղծված իրավիճակի մեջ: 

Նիկոլ Փաշինյանը սիրում է առիթ-անառիթ, սրա-նրա փոխարեն ներողություն խնդրել՝ առանց խորանալու՝ կա արդյո՞ք դրա անհրաժեշտությունը: Ճիշտ ժամանակն է, որ վարչապետը ներողություն հայցի հանրությունից իր անհեռատես կադրային քաղաքականության համար: Վանեցյանը և Օսիպյանը ոչ միայն ոչինչ չարեցին այդ երկու կարևոր ուժային կառույցների բարեփոխման համար, այլ նաև իրենց անգործությամբ նպաստեցին, որ նախկին ռեժիմի շատ հանցագործներ թաքնվեն, իսկ նրանց հանցագործությունների հետքերը հնարավորինս կոծկվեն: Կարելի է հասկանալ ցայտնոտում նրանց նշանակելու դրդապատճառները, դժվար է հասկանալ նրանց 1.4 տարի հանդուրժելու անհրաժեշտությունը: Ակնհայտ էր, որ հատկապես Վանեցյանը չափազանց լուրջ թելերով է կապված նախկինների հետ և զբաղված է միայն աշխատանքի իմիտացիայով: Զավեշտալի էր խուզարկություններ անել նախկին ռեժիմի պարագլուխների առանձնատներում և օբյեկտներում հեղափոխությունից 3-4 ամիս հետո:

Նշանակման հաջորդ օրը ԱԱԾ պետը պետք է նախաձեռներ առնվազն 100 հոգու հետ կապված օբյեկտների խուզարկություն՝ նպատակ ունենալով հայտնաբերել ապօրինի զենք և զինամթերք: Գաղտնիք չէր, որ նախկին ռեժիմին սպասարկող օլիգարխիան տարիների ընթացքում կուտակել էր ահռելի քանակությամբ զենք և զինամթերք: Տպավորություն էր, թե բոլորին նախապես զգուշացրել էին տեղափոխել և թաքցնել զենքը և միայն Շմայսին էին մոռացել հաղորդագրություն ուղարկել:

Չպետք է վախենալ սխալ կադրեր նշանակելուց և քննադատվելուց: Պետք է վախենալ սխալը չընդունելուց և արագ չշտկելուց: Անհրաժեշտ է արագ նշանակել այդ երկու կառույցների ղեկավարներ քաղաքական թիմից, իսկ չարդարացնելու դեպքում արագ փոխել: Հաստատապես ավելի վատ չի լինի, քան ուժային կառույցները թողնել առանց փաստացի ղեկավարման:

Արիս Վաղարշակյան 



 Պիտակներ

         Արիս Վաղարշակյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476