Պոպուլիզմի գերագույն և գլխավոր հայրը - 12 Հունվարի 2020 - 4rd.am
Քաղաքական
17.01.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 18:00
Լուրեր
17.01.2020 / 17:10
12.01.2020   20:45
2115

Պոպուլիզմի գերագույն և գլխավոր հայրը


«Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը հանրային քննարկումների ժամանակ ասել է. «Պոպուլիստները հարվածում են դեմոկրատիային՝ բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց կարծիքը, ժողովրդի թշնամիներ անվանելով։ Բացի այդ, նրանք ձգտում են զավթել ամբողջ իշխանությունը, այդ թվում դատականը, որը հեղափոխություններից հետո միշտ մնում է անկախ, իսկ եթե այն զավթել չի հաջողվում, ապա այդ ժամանակ ձեռնարկվում են նրա գործունեությունը կաթվածահար անելու փորձեր։ Պոպուլիստները միշտ կարծում են, որ իրենց իշխանությունը չի կարող փոխանցվել ուրիշ որևէ մեկին»:

«ՉԻ». Վազգեն Մանուկյանի ցինիզմը ապշեցնող է: Պոպուլիզմը՝ որպես քաղաքականության մեջ հիմնական գործիք, հենց Վազգեն Մանուկյանի խաղաքարտն է եղել: Կարելի ասել, որ նա նորանկախ Հայաստանում պոպուլիզմի հիմնադիր հայրն է եղել:

Եթե ուսումնասիրեք Վազգեն Մանուկյանի գործունեությունը 1990-ականների կեսերից, ապա այն ծայրից ծայր պոպուլիզմ է: Հենց ինքն է շրջանառության մեջ դրել «մութ ու ցրտի տարիներ» արտահայտությունը, որը բացառապես պոպուլիզմի դրսևորում էր: Հենց ինքն է իր թիմակիցների հետ՝ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Սեյրան Ավագյանի հետ, լափած մազութի, գողացված հոսանքի, թալանած արդյունաբերության մասին զառանցանքները տարածել: Մի օր հարցրեք իրեն. ի՞նչ եղավ լափած մազութը:

Եվ վերջապես. 1998-ից մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանը ղեկավարել են պոպուլիստները, որոնք ժողովրդահաճո լոզունգների ներքո պարզապես ոչնչացրեցին դեմոկրատիան՝ զավթելով իշխանության բոլոր օղակները, այդ թվում՝ դատական իշխանությունը, Սահմանադրական դատարանը: 20 տարի Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առաջնորդվել են Վազգեն Մանուկյանի գաղափարներով՝ ամայացնելով Հայաստանի քաղաքական դաշտը: Ու միշտ մտածել են, որ իրենց իշխանությունը հավերժ է լինելու: Ու նրանց շահերը սպասարկող Վազգեն Մանուկյանն էլ է այդպես մտածել:

Բայց մի բան սխալ ասացինք՝ Վազգեն Մանուկյանի խոսքերը ապշեցնող չեն. ուրիշ ասելիք նա չի ունեցել և չունի:



 Պիտակներ

         Վազգեն Մանուկյան




Գովազդ
››› Վանեցյանի փուչիկը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5827




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5289