Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   15:00
463

Փորձեք, շատ համեղ է. կարտոֆիլային գրատան

Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցի հերթական նմուշը՝ կարտոֆիլային գրատանը, որի հիմնական բաղադրիչները կաթն ու կարտոֆիլն են:

Բաղադրիչները

  • 1 կգ կարտոֆիլ
  • 1-2 պճեղ սխտոր
  • 400 մլ կաթ
  • 500 մլ յուղոտ սերուցք կամ կրեմ-ֆրեշ, որը կարելի է փոխարինել յուղոտ թթվասերով
  • 200 գ պինդ պանիր
  • կարագ՝ տապակին քսելու համար, աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մաքրեք, 5 մմ հաստությամբ կլոր կտրատեք:
  2. Կարտոֆիլը տեղադրեք կաթսայի մեջ, վրան լցրեք կաթը, դրեք միջին ուժգնության կրակի վրա, թողեք եռա: Եռալուց հետո կրակն ուժեղացրեք, եռացրեք ևս 8 րոպե:
  3. Տապակի վրա, որը ցանկալի է ուղղանկյունաձև լինի, սխտոր ու կարագ քսեք, կարտոֆիլի կեսը շարեք վրան, հավասարեցրեք:
  4. Պանիր քերեք: Կարտոֆիլի կեսի վրա լցրեք քերած պանրի կեսը, լցրեք յուղոտ սերուցքի կամ կրեմ-ֆրեշի կեսն ու սև պղպեղ արեք:
  5. Մնացած կարտոֆիլը ևս մեկ շերտով տեղադրեք, ծածկեք այն պանրի ու սերուցքի մնացած կեսերով: Վրան լցրեք այն կաթը, որի մեջ կարտոֆիլն եք եփել:
  6. Տապակը 45 րոպեով տեղադրեք 170 աստիճան ցելսիուս ջեմաստիճանի ջեռոցում: Գրատանը պատրաստ կլինի, երբ նրա մակերեսը ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա:
  7. Կարտոֆիլային գրատանի հետ կարող եք ոչ շատ չոր սպիտակ գինի մատուցել:

Խորհուրդ. Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2019



 Պիտակներ



Գովազդ