Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
Աստղագուշակ
16.11.2019 / 22:00
Սատիրիկոն
16.11.2019 / 21:00
17.11.2019   18:00
2441

Քոչարյանի որդին վերջապես ասաց ճշմարտությունը

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրենց ունեցվածքի վերաբերյալ ցուցակին, ասել է. «Թիվ նշել չեմ կարող, բայց ինչ մենք ձեռք ենք բերել, միանշանակ օրինական ճանապարհով է եղել»:

«ՉԻ». Վերջապես: Հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, որ Քոչարյանների ընտանիքը տարիներ շարունակ բիզնեսներ խլելով, տնտեսական դաշտում մենաշնորհներ ստեղծելով, Հայաստանը կոռուպցիայի դրախտավայր կառուցելով է զբաղված եղել:

Դու մի ասիլ, ազնիվ մարդիկ են, բոթաս-չուխաներով հասել են Հայաստան ու մի քանի տարում մուլտիմիլիոնատեր դարձել: Խելքի ծով են, այսպես ասած՝ հայկական Ցուկերբերգներ: 

Այնպես որ, ամոթ բոլոր նրանց, ովքեր կկասկածեն, թե Քոչարյանները աֆրիկաներում ապօրինի վաստակած գումարներով էին առյուծներ սպանում, Լևոն Քոչարյանն էլ՝ մոսկվաներում 2 հազար դոլարանոց շամպայններ տրաքացնում: Արդար ա, ժողովուրդ, արդար...

Ուշադրություն դարձրեցի՞ք, որ Լևոն Քոչարյանն ասում է, թե իրենց ունեցվածքի վերաբերյալ թվեր չի կարող ասել: Ու ճիշտ է ասում. գյոռմամիշի պես այնպես են ջեբները լցրել, որ հիմա ուղղակի չգիտեն, թե ինչքան փող ունեն: Ազնիվ, հալալ քրտինքով ապրող մարդը մի լումայի ճշտությամբ կասի, թե ինչ ունեցվածք ունի:



 Պիտակներ

         Լևոն Քոչարյան

Գովազդ