...

Ռետրո. Կազմակերպիչների հարցը՝ իշխանությունների «օրակարգում»

Ռետրո. Կազմակերպիչների հարցը՝ իշխանությունների «օրակարգում»

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

«Կովկասի գերուհին» ֆիլմի հանրահայտ հերոս Սաախովը (զուգահեռներ չփնտրեք) ի վերջո գտնում է հիմար վիճակից դուրս գալու ելքը. «Նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: Իշխանությունները (կներեք, որ Ռոբերտ Քոչարյանի մասին հոգնակի թվով ենք խոսում) նույնպես գտան ելքը: Հասարակությունը գտնում է, որ «Հոկտեմբերի 27»-ի թիկունքում կազմակերպիչներ կան՝ խնդրեմ, կունենաք կազմակերպիչներ: 

Կիրակնօրյա «Օրակարգն» էլ ամբողջովին նվիրված էր դրան. էլ Վահան Շիրխանյան, էլ Անդրանիկ Քոչարյան, էլ ՀՀՇ-ի համագումար, էլ նախորդ հանցավոր ռեժիմ, էլ «Առավոտ» ու «Հայկական ժամանակ»... նույնիսկ մի «գաղտնալսում» հրապարակվեց, որտեղ Նաիրի Հունանյանն Ալեքսան Հարությունյանին պատմում է, որ իրեն ստիպել են նախագահ Քոչարյանի անունն էլ տալ: Ե՞րբ է արվել գաղտնալսումը, ո՞ւմ կողմից, ինչպե՞ս է հայտնվել հանրային հեռուստատեսությունում, ինչո՞ւ էին տեքստը այլ մարդիկ կարդում՝ միայն Աստծուն է հայտնի, մեկ էլ Տիգրան Նաղդալյանին

Բա արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյա՞նը: Ո՜նց է կրծքով պաշտպանում հայրենի արդարադատությունը. հասեք, փրկեք, զոհերի հարազատները ճնշում են գործադրում դատարանի վրա: Իսկ Նաիրի Հունանյանի ուսանողական ընկերները ճնշում չեն գործադրում: 

Տեսեք՝ ինչ է ստացվում. մի կողմում Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հարազատներն են ու զինակիցները, մյուս կողմում՝ Նաիրի Հունանյանի ուսանողական, «հայլուրական» ու սկաուտական ընկերները: Ու իշխանամետ քարոզչամեքենան ոչ միայն վերջիններիս կողքին է, այլև վերջիններիս կողմից է ղեկավարվում:

Իսկապես, «Հոկտեմբերի 27»-ը շարունակվում է:

Գրիգոր Ոսկանյան 

«Չորրորդ իշխանություն», No 157, 27 փետրվարի, 2001թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ