...

Ռոբին Հուդի քացիները

Ռոբին Հուդի քացիները

«Ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր, ընտրակաշառքի գինն ինչքա՞ն էր»,- դիմելով հանրապետական պատգամավոր Հայկ Մամիջանյանին՝ հարցրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Փաստորեն զանազան արատավոր երևույթների նկատմամբ պրն Ալեքսանյանի ընդգծված բացասական վերաբերմունքը միայն ԱԺ դահլիճում ստորին վերջույթների օգտագործմամբ կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառելով չի սահմանափակվում։ Բանն այն է, որ պրն Ալեքսանյանը դեռևս վաղ տարիքից է պայքարել ընտրակաշառքի դեմ։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ժամանակին նա եղել է ԲՀԿ-ական ակտիվիստ և զբաղվել է Գագիկ Ծառուկյանի կազմակերպած միջոցառումների ժամանակ ներկաներին վարդեր բաժանելու հույժ կարևոր գործառույթով, բայց մի անգամ, երբ պրն Ծառուկյանը որպես բարեգործություն ալյուր է բաժանել ինչ-որ համայնքների, պրն Ալեքսանյանը, նույն լրատվամիջոցների համաձայն, դրանում թաքնված ընտրակաշառքի ողջամիտ ռիսկեր է տեսել, որոշել է կանխել դրանք և այդ նպատակով ընկերների հետ թռցրել է մի բեռնատար ալյուր։ Համարյա Ռոբին Հուդի նման։ Բայց՝ միայն հարուստներից գողանալու «մոմենտով»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   889 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ