...

Սա է քոչարյանական վարձկանների իրական դեմքը

Սա է քոչարյանական վարձկանների իրական դեմքը

«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի անդամներին վրդովեցրել է քոչարյանական որոշ լրատվամիջոցներում իրենց մասին տարածված տեղեկատվությունը, ըստ որոնց, 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցած համերգի համար նրանց վճարել են և հերքել են այդ տեղեկությունները:

«Ցավալի է, թե ինչպես են պարզապես ոչնչից քաղաքականացնում, ինչպես է արվեստն ապատեղեկատվության միջոցով վարկաբեկվում՝ քաղաքական նպատակներով: 

Մենք մեծահոգաբար ընդունել ենք Երևանում համերգ ունենալու՝ Հայաստանի ներկա կառավարության նմանատիպ առաջարկը (ամսաթիվը կհայտարարվի շուտով), և դրանից մեր խումբը ոչ մի աշխատավարձ չի ստանալու: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարությամբ հանդես գալ: Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- գրված է SOAD-ի հայտարարության մեջ:

«ՉԻ». Ինչպես տեսնում եք, Քոչարյանի և նրա վարձկանների համար բարոյականության և տարրական էթիկայի որևէ սահման չկա: 

Արդեն այնքան են փողի մոլուցքով տարված, որ հանուն դրա պատրաստ են հայության ամենամեծ արժեքներից մեկին՝ SOAD-ին վարկաբեկել: Վերջին տարիների ամենանշանակալից իրադարձություններից մեկը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում՝ Հանրապետության հրապարակում համերգը, SOAD-ը անվճար էր արել և դրա համար պարտադիր չէր ստուգել այդ փաստը, քանի որ բենդը իր համերգների համար այնպիսի հոնորարներ է ստանում, որոնք մենք ի վիճակի չենք վճարել: Դա գիտեն նաև այս վարձկանները, որոնք հաստատ գնացել են այդ համերգին, վայելել բենդի երաժշտությունը, իսկ հիմա կորցրել են մարդկային դեմքը:

Ահա այսպիսին է քոչարյանական մեդիադաշտի դեմքը: Փողի համար՝ երկիրը փակ աչքերով էլ կվաճառեն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ