Սամվել Կարապետյանը խոստովանեց. ՀԷՑ-ը ինքն է գնում, էլէներգիայի սակագինն էլ չի իջեցնելու - 14 Դեկտեմբերի 2019 - 4rd.am
Աստղագուշակ
18.01.2020 / 22:00
Երազահան
18.01.2020 / 21:00
4rd.am на русском
18.01.2020 / 20:30
Քաղաքական
18.01.2020 / 20:00
Տնտեսական
18.01.2020 / 19:00
Տնտեսական
18.01.2020 / 17:30
14.12.2019   13:00
2928

Սամվել Կարապետյանը խոստովանեց. ՀԷՑ-ը ինքն է գնում, էլէներգիայի սակագինն էլ չի իջեցնելու


Նոյեմբերի 28-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը ազդարարեց, որ «Սևան-Հրազդան Կասկադը» «ՌուսՀիդրոն» վաճառելու է ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին: Դեկտեմբերի 4-ին 1in.am-ին տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կառավարության անգործության պատճառով Հայաստանի էներգետիկայի և կապի ռազմավարական ձեռնարկությունները կենտրոնանում են Կարապետյանի ձեռքում, ինչը լուրջ վտանգներ է ստեղծում երկրի տնտեսական և քաղաքական համակարգի համար:

Այս առիթով արժե վերհիշել, թե ինչ էր գրում «Չորրորդ իշխանությունը» տարիներ առաջ:

2 հոկտեմբերի, 2015թ.

Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի եղբայրն է, փորձում է խաբել` հանրային կարծիքը ապակողմնորոշելով այն իրողությունից, որ ՀԷՑ-ի կառավարումն անցնելու է իրենց ընտանիքին։ Եվ ուրեմն` հանրային ընկալման մեջ այլևս անառարկելի է դառնում այն փաստը, որ էլէներգիայի թանկացման հեղինակը հենց Կարապետյան եղբայրներն են։ Հիմա կոնկրետ մեջբերումներով խոսենք։

Ի՞նչ էր հայտարարել Կարեն Կարապետյանը ամիսներ առաջ` շատ կարևոր է հիշեցնել։ Մեջբերենք. «Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման հեռանկարը լուրջ դժգոհության առիթ պետք է դառնար, հասկանալի ու բնական է։ Սակայն տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ նկատվում է միտում՝ երևույթը ուղղակիորեն կապել «Տաշիր գրուպի» և Սամվել Կարապետյանի անվան հետ։ Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից և ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել և պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ։ Նախ, հարկ ենք համարում նշել, որ թե՛ «Տաշիր գրուպի», թե՛ Կարապետյանների ընտանիքի համար, բնականաբար, անցանկալի է սակագների բարձրացումը, քանզի առանց այդ էլ մեր երկրում առկա է բավական ծանր սոցիալական վիճակ, որն ավելի է բարդանալու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով»։

Մեկ այլ մեջբերում. «Ուղղակի զարմանալի է, թե ինչ կապ ունի «Տաշիր գրուպը» կամ Սամվել Կարապետյանը որևէ մասնավոր կառույցի կուտակած պարտքերի, ժամանակին այդ կառույցի առողջացմանն ուղղված քայլերի բացակայության կամ անարդյունավետության, առավել ևս ստեղծված անհեթեթ վիճակից դուրս գալու՝ մեզ համար բացարձակ անընդունելի միջոցի՝ սակագնի թանկացման հետ։ Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի գնման հավանականությանն ու դրա հետ կապված իբր սակագների բարձրացման պարտադրանքին, ապա նախ՝ ուղղակի ծիծաղելի է որևէ անհատի կամ կազմակերպության կողմից մեկ այլ մասնավոր կառույցին, առավել ևս կառավարությանը քայլեր թելադրելու հնարավորությունը։ Մյուս կողմից, մենք ևս ՀԷՑ-երի հնարավոր վաճառքի մասին տեղեկություններին տիրապետում ենք բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք առ այսօր չեն անցել «մեր ունեցած հավաստի տվյալներով» ձևակերպման սահմանը։ Այնպես որ, ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»։

Երեկ արդեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտություն չկա։ «Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա։ Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կառավարման հարցը։ Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը։

Քանի որ ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար։ Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգահամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին ՏԱՇԻՐ խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը։

Ընդառաջելով մեր խնդրանքին` կարճ ժամանակահատվածում ՏԱՇԻՐ խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր ԻՆՏԵՐ ՌԱՕ խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։

Այսօր (երեկ-խմբ.) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին։ Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները։ Միաժամանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։ Մանրամասնեմ մեր մոտեցումը։

Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը։ Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը։ Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը։ Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով», երեկ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։
Ահա և վերջ։ Բոլոր ստախոսներն արդեն հայտնի են։ Նրանց թվում նոր դեմքեր չկան։

Գոհար Վեզիրյան



 Պիտակներ

         Գոհար Վեզիրյան, Սամվել Կարապետյան, Չորրորդ իշխանություն




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5891




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5348