Երազահան
17.11.2019 / 21:00
Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
17.11.2019   17:05
650

Սամվել Մայրապետյանը օդանավակայանում վատացել է և չի վերադարձել ՀՀ

Հատուկ քննչական ծառայությունն ամիսներ առաջ թույլատրել էր «կաշառք ստանալուն օժանդակելու» մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից և բուժման նպատակով մեկնել արտերկիր: Օրերս տեղեկություն ստացանք, որ գործարարը պետք է վերադառնա ՀՀ և ներկայանա ՀՔԾ` քննչական գործողությունների, սակայն այդպես էլ չի վերադարձել:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «ՉԻ» հարցին ի պատասխան` պարզաբանեց. «Սամվել Մայրապետյանի փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Ս. Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում նրա ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար»։ 

Սամվել Մայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Անցյալ տարեվերջին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ առողջական վիճակի հանգամանքով պայմանավորված: Այնուհետ Մայրապետյանին թույլատրվել էր  Հայաստանից դուրս գալ՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, ըստ որի՝ Մայրապետյանին ցուցված է կատարել ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դրենավորում, որը ՀՀ-ում չի իրականացվում: Ուստի վարույթն իրականացվող մարմնի կողմից Ս. Մայրապետյանին թույլ էր տրվել բուժման նպատակով մեկնել արտերկիր:

Նկատենք, որ Մայրապետյանի փաստաբաններից Կարեն Բատիկյանը վերջինիս` դեռ մինչև արտերկիր մեկնելը վստահեցրել էր, թե «կվերջացնի ամեն ինչը՝ այդ վիրահատությունը, կվերադառնա ու կմասնակցի բոլոր քննչական ու դատավարական գործողություններին»: Ճշտող հարցին՝ վստա՞հ եք, որ կվերադառնա` փաստաբանն արձագանքել էր, թե «ես կարող եմ միայն ինձ վրա վստահ լինել» և հավելել, թե տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ, մարդու առողջական և մնացած հանգամանքների հետ կապված: «Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ Սամվել Մայրապետյանը նման բան է մտածում, որ գնա ու էլ չվերադառնա՝ այս պահին նման մտահոգություն պիտի ո՛չ նախաքննական մարմինը ունենա, ո՛չ էլ լրատվամիջոցները: Բացարձակապես նման մտահոգության տեղիք ոչ ոք չի տվել»,- մամուլում հայտարարել էր փաստաբանը:



 Պիտակներ

         Սամվել Մայրապետյան

Գովազդ