Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
22.11.2019   09:45
926

Սերժ Սարգսյանը օր առաջ պետք է ներկայանա ՀՔԾ

«Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:

Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»:

Սա հատված էր Սերժ Սարգսյանի Զագրեբի ելույթից:

«ՉԻ». Արձանագրենք՝ Սարգսյանին շարունակում են սխալ զեկուցել: Ավելի հնչեղ են այն մարդկանց ձայները, որ պահանջում են Սարգսյանին մեղադրանք առաջադրել: Ավելի հնչեղ են այն մարդկանց ձայները, որոնք չեն հասկանում, թե ինչու կալանավորված չէ Մարտի 1-ի գլխավոր շահառուն: Ավելի հնչեղ են այն մարդկանց ձայները, որոնք չեն հասկանում, թե ինչպես կարող էին Սարգսյանի հարազատները միլիոնավոր դոլարներ թալանել, առանց նրա հովանավորչության և աջակցության: Եթե նա իսկապես ցանկանում է պաշտպանել մարդկանց հավատը և ակնկալիքները հեղափոխությունից, ապա պարտավոր է օր առաջ ներկայանալ ՀՔԾ՝ մեղայականով: 

Ինչ վերաբերվում է անվտանգության մասին մտավարժանքներին: Փաստորեն, թալանելով բանակը, մենք դարձել ենք ավելի անվտանգ: Երբ շատ գեներալներ, իրենց գործառույթները թողած, զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ և ֆեոդալական կարգեր հաստատել իրենց վստահված կորպուսներում, մենք դարձել ենք ավելի անվտանգ: Երբ գոմեշի միս են հրամցրել զինվորին, մենք ավելի ենք ուժեղացրել մեր անվտանգությունը: Երբ ստիպված ենք եղել կռվել 80-ականների զենքով, ավելի ենք մոտեցել խաղաղությանը:

Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ զբաղվածության պատճառով չի կարողացել կանխել Միհրան Պողոսյանի օֆշոր միլիոններ տեղափոխելը: Գերծանրաբեռնվածությունն է եղել պատճառը, որ Բուլկի մականվամբ նախարարը 13 միլիոն դոլար կաշառք է պահանջել և ստացել: Նախագահականում խաղաղության պլատֆորմի վրա աշխատելու պատճառով 10 տարվա մեջ չի անցել Հյուսիս-Հարավ մայրուղով և չի հասկացել, որ թալանվել են վարկով վերցված միլիոնավոր դոլարներ: Ամբողջ օրը անցկացրել է զորավարժությունների մեջ և չի հասցրել հասկանալ, թե Գագիկ Խաչատրյանն ինչպես դարձավ միլիարդատեր: 
 



 Պիտակներ

         Սերժ Սարգսյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476