...

Շարմազանովը սատարելու է փլուզված պատին

Շարմազանովը սատարելու է փլուզված պատին

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ սատարելու է Ռոբերտ Քոչարյանին և պայքարելու է վերջինիս ազատության համար, ասել է. «Սա Հայկի պայքարն է Բելի դեմ։ Լույս տանող ճանապարհը միշտ տարբեր խոչընդոտներով է պատված լինելու, խոչընդոտները նրա համար են, որպեսզի այդ պատերը քանդվեն։ Եթե Բեռլինի պատը քանդվել է, ապա այս ռեժիմի պատը քանդվելու է ու քանդվելու»։

ՉԻ. Շարմազանովը, ինչպես երևում է, լսել է Բեռլինի պատի մասին, բայց թե դա ինչ է, մինչև հիմա չի հասկացել:

Բեռլինի պատը տոտալիտար համակարգի խորհրդանիշն էր, այն համակարգի, որին տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ծառայել են իր շեֆերը՝ պարտկոմներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այն տոտալիտար համակարգի, որը այս զույգը Հայաստանում նորից վերականգնեց ու 20 տարի զենքի ու տեռորի միջոցով պահեց: 

Ու Բեռլինի պատի փլուզումը տոտալիտար համակարգի կապիտուլյացիան էր և նոր՝ դեմոկրատական դարաշրջանի նախերգանքը: Հայաստանում էլ Բեռլինի պատը 2018թ. փլուզվեց, ու դա Սերժ Սարգսյանի, Շարմազանովի, մնացած «տոտալիտարիկների» կապիտուլյացիան էր: Ամբողջ Հայաստանը մի տարի քեֆ էր անում, որ ձեր պատը փլուզեց, ձեզանից ազատվեց, ու հիմա եկել, Հայկ ու Բելից են խոսում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5762 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ