...

Շուն Թալեաթը հասավ Կիրանց, ասավ «մոստը տըվեք իրանց․․․»

Շուն Թալեաթը հասավ Կիրանց, ասավ «մոստը տըվեք իրանց․․․»

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե Տավուշի մարզում բերման ենթարկված անձինք բաժին տարվելու ընթացքում ծեծի են ենթարկվել։

Դե լավ է, եթե հերքել են՝ ուրեմն նման բան հաստատ չի եղել։ Ի վերջո՝ մեր ոստիկանության ազնվությանը որևէ մեկը չի կասկածում, ՆԳՆ-ն էլ ամենաթափանցիկ կառույցն է, և եթե նման բան եղած լիներ՝ ամենայն մանրամասնությամբ հասարակությանը կզեկուցեին, օրինակ, որ «ծեծի են ենթարկվել շուրջ 31 իրավախախտներ, որոնցից 16-ի նկատմամբ որպես ծեծման միջոց կիրառվել են ռետինե մահակներ, 8-ի նկատմամբ՝ ոստիկանների վերին վերջույթներ, ևս 7-ի նկատմամբ՝ ստորին վերջույթներ»։ 

Ի դեպ՝ ՆԳՆ հերքման տեքստի ձևակերպումն ինքնին ուշագրավ է․ ոչ թե ընդհանրապես ծեծելու փաստն են հերքում, այլ ասում են, որ «բաժին տարվելու ընթացքում» չեն ծեծել։ Այսինքն, հնարավոր է՝ սկզբում ծեծել են, հետո տարել բաժին, կամ՝ տարել են բաժին, հետո՛ ծեծել։ Իսկ այ, «տանելու ընթացքում» չեն ծեծել։

Հ․Գ․ Հետագայում ոստիկանական բռնություններից խուսափելու համար բողոքի ակցիաների մասնակիցներին խորհուրդ կտայինք իրենց հետ մի-մի ֆիկուսի ծառ վերցնել ու թաքնվել դրանց ետևում։ Չէ՞ որ ըստ Նիկոլի՝ ծառերի ետևում թաքնվելը լավագույն պաշտպանությունն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ