...

Սիրամարգի պարն ավերակների վրա

Սիրամարգի պարն ավերակների վրա

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակն այն է, որ զարմացած են, թե ինչպես կարող է այնպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված փախստական, ու կառավարությունն ի վիճակի լինի հոգալ նրանց առնվազն կարճաժամկետ, նաև՝ միջնաժամկետ կարիքները»։

Հասկանո՞ւմ եք՝ մարդն իր տխմար քաղաքականությամբ կործանել է մի ամբողջ երկիր, 100 հազար մարդու դարձրել փախստական ու պարծենում է, որ «միջազգային բոլոր գործընկերները» զարմացած ու հիացած են իր և իր կառավարության գործունեությամբ։ Նույն հաջողությամբ հարբած վարորդը կարող է շուռ տալ ավտոբուսը, ուղևորների մի մասին սպանել, մյուս մասին՝ խեղել ու հետո ինքնագոհ հայտարարել, թե «ականատեսները հիացած էին այն օպերատիվությամբ, որով ես զանգեցի շտապ օգնություն»։

Իսկ իրականում «միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակը» երևի այն է, որ զարմացած են, թե ինչպես 100 հազար բռնի տեղահանվածներ, գործնականում՝ առանց պետական աջակցության, հիմնականում իրենց ազգականների, անհատ-բարերարների ու պարզապես սրտացավ մարդկանց շնորհիվ կարողացան լավից-վատից մի կերպ տեղավորվել, ու ինչպես ժողովուրդը հերթական անգամ հանդուրժեց այս աղետաբեր իշխանություններին՝ փողոցները հեղեղելու և նրանց «ազդակներ հղելու» փոխարեն։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   492 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ