...

Սիրտները «դոմփինգ» է ուզում

Սիրտները «դոմփինգ» է ուզում

«Այնպես չէ, որ մեր ուշքը գնում է ՍԴ նախագահի և դատավորների համար, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և որևէ քաղաքական պրեսսինգ այլևս չլինի»,- ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: 

«ՉԻ». Խորհրդարանական աշխատանքի պատկառելի փորձ ունեցող Զոհրաբյանը, փաստորեն, ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելու այս բարդ ու «ջանջալ» գործընթացը իրավական չի համարում: Իրավական չեն այն բոլոր գործընթացները, որոնք ծավալվում են օրենքների ու Սահմանադրության վկայակոչմամբ, դրանցում փոփոխություններ մտցնելու առաջարկով, դրանք մտցնելու համար օրենքներով նախատեսված տարբեր ընթացակարգերի խիստ պահպանմամբ, այս խնդրի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության առկայությամբ:

Եթե այս ողջ գործընթացը, ըստ Նաիրա Զոհրաբյանի դատողության, իրավական չէ, բա, թույլ տվեք ճշտել` ինչակա՞ն է: Սա նույն ժանրից է, ինչպես Ծառուկյանի ռեպլիկը լրագրողներից մեկին` «պետական համալսարանն ավարտածն ինչ գործ ունի լրագրող»: ԲՀԿ-ն իրավական գործընթաց ասելով երևի թե նկատի ունի այն գործընթացը, որը ոչ նորմատիվային բառապաշարով ձևակերպվում է այսպես` դոմփինգ: Դա այն է, երբ կուսակցություններից մեկը խորհրդի նիստ է հրավիրում, ըմբոստներին հրապարակավ փչացնում, բամփում, ապաև տուն է ուղարկում:

Նախագծի շուրջ ձևավորված այս կոնֆուզը, փաստորեն, ԲՀԿ-ի և մյուսների մոտ ի հայտ չէր գա, եթե իշխանությունը որոշեր նախկինում խիստ պոպուլյար այս «իրավական պրակտիկան» կիրառել ոչ միայն քաղաքական օպոնենտների, այլ նաև ՍԴ դատավորներից ոմանց նկատմամբ: Այսինքն` ոչ թե չարչարվեր, օրենք փոխեր ու իրավական հիմքեր ապահովեր, որ վերջիններիս թոշակի ուղարկեր, այլ միանգամից ուղարկեր այնտեղ, որտեղ իրեն չենթարկվողներին սիրում էր ուղարկել նախկին իշխանությունը: ԲՀԿ-ն թերևս չի մոռացել, թե ինչպես է կոչվում այդ տեղի անունը:   
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ