...

Սրանից վատ հոտ է գալիս

Սրանից վատ հոտ է գալիս

Արյաա՜... իրար տվին: Մենք գիտեինք, թե Երևանի ավագանու երկրորդ նիստը լեզվակռվով կավարտվի, էն էլ երկրորդ արարում իսկական «կաշ» գնաց:

Բանը սկսվեց այսպես. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Մայր Հայաստանի» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի վրայով անցավ, հետո ասաց. «Ինչո՞ւ էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացած, «աբիժնիկ» վիճակում ռուսական ալիքներում Հայաստանի անկախությունը վաճառում»:

Ու այստեղ առաջին անգամ իմացանք, որ «Մայր Հայաստան» խմբակցության շարքերում է Սոնա Աղեկյանը: Էն, որ մի քանի տարի առաջ մի դույլ կոյուղաջուր էր տարել քաղաքապետարան, ավագանու նիստին: Հոտը գցել էր ամբողջ շենքով: 

Ու հիմա նորից կոյուղոտ ռեպլիկ արեց Անիի հասցեին. «Քո տերերը թույլ էին տվել, որպեսզի Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն: Չափդ ճանաչի՛ր»:

Անի Խաչատրյանն էլ պատասխանեց. «Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք»: Հետո ավարտեց խոսքը, ու դահլիճով անցնելիս Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց վրան: Նու, հուսով ենք, որ ջուր էր, ոչ թե կոյուղաջուր: Հակառակ դեպքում Անի Խաչատրյանը, որպես հին ու թրծված «բայեվիկ», չէր բավարարվի Սոնայի մազերը փիտելով: 

Այդտեղ սկսվեց ներմայրական կռիվը, գը´մփ, բը´շ, արա, էդ ո՞ւմ խփիր, արդեն չէր ջոկվում, թե ով ում է հարվածում, էն էլ Տիգրան Ավինյանը ջոկեց, որ նման տեսարանները չպիտի անվճար ցուցադրել ուղիղ եթերում, տեսախցիկներն անջատել տվեց: 

Համ էլ պետք չէր, որ բոլորը տեսնեն, թե ոնց Երևանի գրեթե բոլոր թաղապետերը վազելով եկան, միացան ծեծկռտուքին՝ այդպես պաշտպանելով ՔՊ-ի պատիվն ու արժանապատվությունը:

Ու սա դեռ երկրորդ նիստն է: Պայ-պայ-պայ, մեզ շեղում են ազգակործան օրակարգերից ու ՀԱՊԿ-ի թեմաներից: 

 

 

Опубликовано Melanya Carukyan Вторник, 21 ноября 2023 г.

ՎԱՐԿԱՆԻՇ

   537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ