Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   17:15
699

Տաշած քարը գետնին չի մնում

Պարզվում է՝ մամուլի որոշ պատասխանատուներ անձնական վիրավորանք են համարում այն, երբ լրագրողը տվյալ ոլորտին առնչվող հարց է հնչեցնում: Այսօր «ՉԻ»-ն հարց էր ուղղել Երևանի Պետական Բժշկական համալսարանի մամուլի հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյանին: Ընդամենը հարցրել էինք՝ Աշոտ Թովմասյան անուն ազգանունով մարդ աշխատո՞ւմ է  ԵՊԲՀ-ում, թե ոչ: Դանիելյանը խոստացել էր իր խոսքով՝ մի քիչ հետո պատասխանել, բայց պատասխանելու փոխարեն ժամեր անց ֆեյսբուքում կես հեկտարանոց բարոյախրատական ստատուս էր գրել անհանդուրժողականության ու ատելության մասին: 

Բազմաթիվ օգտատերեր հենց խոսնակի ստատուսից էին տեղեկացել, որ Աշոտ Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եղբայրն է, երբ մեր հարցի մեջ ակնարկ անգամ չէր եղել վերոնշյալ անձնավորության Հրայր Թովմասյանի եղբայրը լինելու մասին:  Ընդամենը ցանկացել էինք ճշտել՝ Աշոտ Թովմասյանը հաստիքո՞վ է ձևակերպված, թե՞ պայմանագրային: Շուշան Դանիելյանը չէր էլ համբերել, որպեսզի տեսնի, թե ինչ հրապարակում է լինելու, միգուցե նման հոդված նախատեսված էլ չէր, ուղղակի միանգամից փորձել էր հակահարված տալ: 

Մեջբերենք մի հատված պատասխանատուի կատարած գրառումից: «Ուզում եմ հրապարակային պատասխանեմ այդ հարցին՝ այո, ճիշտ է, ԵՊԲՀ-ում աշխատում է փայլուն տնտեսագիտական գիտելիքներ ունեցող Թովմասյան Աշոտ անուն-ազգանունով աշխատակից, բնականաբար իմ հարգարժան գործընկերոջը բնավ չէր հետաքրքրում այդ անձի մասնագիտական գիտելիքները, նրան, նրա «բարի» աղբյուրներն ասել են, որ ԵՊԲՀ-ում աշխատում է Հրայր Թովմասյանի եղբայրը․․․ Ավելացնեմ, իմացեք, թե նախկին և թե ներկա իշխանության ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մարդիկ, այո, աշխատում են ԵՊԲՀ-ում ու շարունակելու են աշխատել ԵՊԲՀ-ում, քանի որ բուհին հետաքրքրում է միայն իր աշխատակիցների արհեստավարժությունը»։

Հարգարժան Շուշան Դանիելյան, հիմա թույլ տվեք անդրադառնալ Ձեր դե ֆակտո գրառմանը. ինչ անում եք, լավ եք անում, ուղղակի համացանցում լրագրողներին խրատելու փոխարեն խորհուրդ ենք տալիս Ձեր անմիջական պարտականությունները կատարել: Շատ մի բորբոքվեք ու զայրացեք, առողջությանը վնաս է, ու շատ մի անհանգստացեք աշխատակիցների համար, մի այսպիսի իմաստուն ժողովրդական ասացվածք կա. «Տաշած քարը գետնին չի մնում»:

Մելանյա Ծառուկյան



 Պիտակներ

         Մելանյա Ծառուկյան, Արմեն Մուրադյան, Շուշան Դանիելյան, Հրայր Թովմասյան

Գովազդ