...

Թավշյա վեթթինգի հետևանքն էլ սա է

Թավշյա վեթթինգի հետևանքն էլ սա է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իր հանդեպ ծավալված արշավի տեմպը թուլացել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացնելուց հետո, ասել է. «Տեմպը թուլացել է, մինչև հայտնի գործով մի նոր դատավոր ինքնուրույն կարծիք կարտահայտի և ազատ կարձակի Երկրորդ նախագահին»:

«ՉԻ». Իհարկե, վատ չէ, որ ներկայումս դատավորները ազատ կարծիք են հայտնում և նույնիսկ քննադատում են իշխանություններին:

Բայց այստեղ մի քանի էական պահ կա. Ալեքսանդր Ազարյանը վերջին մեկ տարում ամեն ամիս հարցազրույցներ է տվել, ֆեյսբուքյան էջում գրառումներ կատարել, և դրանցում բացառապես քաղաքական գնահատականներ է տալիս օրվա իշխանություններին: Քննադատում է, ծաղրում է, խելք է սովորեցնում, արձագանքում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին: Այսինքն, քաղաքական գործունեություն է իրականացնում: Այսպիսի դատավոր լինո՞ւմ է: Նման դատավորը կարո՞ղ է իր որոշումներում լինել անաչառ, անկախ, եթե իրեն թույլ է տալիս նման վարքագիծ: Եթե այդպես է, ավելի լավ է դատավորի պատմուճանը հանի, գնա պիցցա ուտելու: 

Մենք դեռ մի կողմ ենք թողնում այն փաստը, որ Ազարյանն աշխատել է Քոչարյանի մոտ, որ նրա խղճին բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, որոնց ազատազրկելու վճիռները դակել է 37 թվի «տրոյկայի» արագությամբ: Բայց որ այսքան համարձակ է, մի հարցի թող պատասխանի. կարո՞ղ է գեթ մեկ դատավորի անուն նշել, որը Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք կհամարձակվեր թեկուզ մի նախադասություն արտահայտել ընդդիմադիր որևէ լրատվամիջոցով, կամ կարծիք հայտներ իշխանությունների բռնությունների, դատարանների հանդեպ ճնշումների վերաբերյալ: Իհարկե՝ չի կարող: Բայց ինքը հիմա աջ ու ձախ խոսում է  ու դատարանների վրա ճնշումներից ճամարտակում:

Իսկ դուք ասում եք վեթթինգ:

«Չորրորդ իշխանություն», 13, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ