...

Ճակատագրի հեգնանք կամ տարածքդ անուշ

Ճակատագրի հեգնանք կամ տարածքդ անուշ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: Այս մասին Aravot.am-ին հայտնել է Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը:

«Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ նա թուրքերի հետ հանգիստ շրջում է, մենք Շուշիի պոստերում էլ ենք տեսել, թե ինչպես է քաղցր-քաղցր զրուցում դրանց հետ»,- ասել է Բերձորի բնակիչը:

«ՉԻ». 2020 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ պատերազմի ավարտից մեկ ամիս անց, Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են. «Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք՝ ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը»:

Համարյա երկու տարի է անցել, առայժմ որևէ փակագիծ չի բացվել, բայց «վիճակի մեջ» հայտնվել են Արցախն ու Հայաստանը: Ավելի ճիշտ՝ ավելի ու ավելի են «վիճակի մեջ» թաղվել: Այն աստիճան, որ Արցախի հերոսն ինքն է արդեն զբաղվում «ընդունում-հանձնում» գործերով: 

Կոնկրետ սրա համար Վիտալի Բալասանյանին մեղադրելը գուցե այնքան էլ ճիշտ չէ. ձեռն ի՞նչ կա, որ չհանձնի: Բայց ճակատագրի հեգնանքը տեսեք. այդ նույն Լաչինն ազատագրած մարդուն դավաճան ու հող հանձնող համարողներից մեկը հիմա ինքն է իր ձեռքով հանձնում այդ նույն Լաչինը: Սուսուփուս: 

Կյանքը ցույց տվեց՝ ով ինչ է արել Ղարաբաղի համար, ու ով է այն ծախում:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ