Վստրեչի Ապերը կոչ է անում չներքաշել իրեն ներքաղաքական խաղերի մեջ - 13 Հունվարի 2020 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 11:40

Տնտեսական
20.01.2020 / 11:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:45
Քաղաքական
20.01.2020 / 10:30
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:15
Տնտեսական
20.01.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 09:45
13.01.2020   09:00
871

Վստրեչի Ապերը կոչ է անում չներքաշել իրեն ներքաղաքական խաղերի մեջ


«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ»- հայտարարել է Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր):

«Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում մի նյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են տարբեր անուններ, Հայաստանի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկելու ինչ-որ գործընթաց։

Զարմանալիորեն այդ նյութի մեջ նշում կա նաև իմ անձի մասին։

Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ, եթե ցանկություն ունենայի զբաղվել քաղաքականությամբ, դա կանեի հրապարակային, առանց ստվերային խարդավանքների։

Քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերին, այսօր և ապագայում, խորհուրդ եմ տալիս չփորձել ինձ ներքաշել և շահարկել իմ անունը ձեր քաղաքական խաղերի մեջ։

Իսկ այն անձանց, ովքեր իրենց առօրյա անձնական շահերից ելնելով իմ անվան հետ կապված ստեր են հորինում ու իրենց ղեկավարներին հրամցնում, զգուշացնում եմ` միշտ հիշեք, որ վաղ թե ուշ իրականությունը պարզվում է, ամոթով է մնում ու տուժում է սուտը հնարողն ու տարածողը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

«Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի և Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար»,- գրել էր կայքը:



 Պիտակներ

         Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Մարիամ Փաշինյան, «Հայկական ժամանակ», Վստրեչի Ապեր, Աննա Հակոբյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6008




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5461