...

Խելոք մնացեք

Խելոք մնացեք

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների»:

«ՉԻ». Նույն հաջողությամբ ոստիկանությունը կարող էր հորդորել քաղաքացիներին, որ կարևոր միջոցառմանն այցելելիս մարդ չսպանեն, գողություն չանեն, խուսափեն «ռազբոյից»: Որովհետև նշվածները հանցագործություններ են, ինչպես որ հանցագործություն է զենքով համալիր գնալը: 

Այսինքն, որ չհորդորեն, մարդիկ, բանից անտեղյակ, հետները ատրճանակ, գնդացիր, Ֆ-1 նռնակ են վերցնելու: 

Կամ, որ շեշտում եք հենց Սամբոյի աշխարհի առաջնության գործոնը, էդ ի՞նչ է, նշանակում է, օրինակ, մալխասնոց գնալիս կարելի՞ է զենք տանել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   360 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ