...

Խորին երախտագիտություն ենք հայտնում Սերժ Սարգսյանին

Խորին երախտագիտություն ենք հայտնում Սերժ Սարգսյանին

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասել է. «Նիկոլի մասին կարծիքս գիտեք, երբեք չեմ թաքցրել, բայց մի լավ բան նա, այդուհանդերձ արեց՝ նրա երևան գալով բացահայտվեցին բոլոր պատեհապաշտները, ստրկամիտները, պաշտոնասերները, օձի պես գալարվողները»։

«ՉԻ». Որ Նիկոլ Փաշինյանի կողքին պատեհապաշտներ, պաշտոնասերներ կան, դա հնարավոր է: Այդպես միշտ եղել է ու կլինի:

Բայց որ Մարգարիտ Եսայանն է այդ մասին խոսում: Բա մենք ինչքա՜ն ենք գոհ ու շնորհակալ Սերժ Սարգսյանին, որ նրա օրոք բացահայտվեցին բոլոր պատեհապաշտները, ստրկամիտները, պաշտոնասերները, օձի պես գալարվողները, քծնողները, շողոքորթները, ուրացողները և իհարկե՝ հաճախորդները:

Թող Մարգարիտ Եսայանն ասի, թե ինքը որ կատեգորիայից է: Մենք ընդամենը մի բան կասենք. եթե նա ՀՀԿ-ին անդամագրված լիներ 1990-ականներին՝ Աշոտ Նավասարդյանի օրոք, բան չէինք ասի, բայց ախր ՀՀԿ է մտել զուտ մի բանի համար, որ պատգամավոր դառնա: Մտել է ՀՀԿ-ի շարքերը խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Ու հիմա պատեհապաշտությունից է խոսում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ