...

15 տարի ՔԿՀ-ում անցկացնելուց հետո լրիվ այլ մարդ կլինի

15 տարի ՔԿՀ-ում անցկացնելուց հետո լրիվ այլ մարդ կլինի

«Հիվանդանոցի մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲԿ-ում հիմա էլ շարունակում են քննարկել Քոչարյանի պահվածքն ու կեցվածքը հիվանդանոցում։ 

Բժիշկներն ու անձնակազմի անդամները միմյանց հետ զրույցներում շեշտում են թե՝ «տեսա՞ր՝ ինչ Հարգանքով, չափած-ձևած մարդ է Քոչարյանը»: Չնայած պահպանման հատուկ ռեժիմին (պալատը հսկվել է ՔԿՎ ծառայողների կողմից) մթնոլորտը հիվանդանոցի այդ հարկում բացարձակ լարված չի եղել նաև Քոչարյանի բարձր տրամադրության ու կատակների շնորհիվ։ 

Ըստ մեր զրուցակցի, շատերին հատկապես զարմացրել է, որ երկրորդ նախագահը բոլորի հետ էլ շփվել է շատ բարեհամբույր, ընդգծված հարգանքով»,- այս մասին գրում է «Փաստն», իսկ արտատպում Քոչարյանի բոլոր լրատվամիջոցները:

«ՉԻ». Սիրով հավատում ենք «Փաստի» մեր գործընկերների անանուն աղբյուրներին: Իսկապես հրաշքներ լինում են: Ընդամենը 1 տարի կալանքից հետո Քոչարյանը էականորեն փոխվել է: Այլևս նրան բարևելու համար չեն սպանում: Ճիշտ է, մի փոքր խոչընդոտ է հանդիսացել, որ Կուկուն իր հետ չի եղել, բայց պետք է փաստել, եթե մտքին լիներ մեկին վերացնել, ելք կգտներ:

Հուսով ենք նաև, որ կատակները չեն եղել՝ «լավ պարողին ամորձիներն են խանգարում» Քոչարյանի նախընտրած բնույթի: Թեպետ դրան էլ կա բացատրություն. վիրահատության բնույթն այլևս թույլ չի տալիս նման հումորներ անել: 

Ինչևիցե շնորհավորում ենք «Իզմիրլյան» կենտրոնի ամբողջ անձնակազմին այդ փորձությունից ողջ-առողջ դուրս գալու համար: Շնորհավորում ենք նաև Քրեակատարողական հիմնարկին իրապես բարեփոխվելու համար: Գովեստի է արժանի այդ կառույցի աշխատանքը:

Փաստորեն, այնտեղ իսկապես բարեփոխումները սկսվել են: Ընդամենը մեկ տարի է Քոչարյանն իրենց մոտ անցկացրել, արդեն վարքագծի մեջ էական փոփոխություններ կան, ինչ հրաշքներ կլինեն Քոչարյանի մոտ 10-15 տարի այնտեղ անցկացնելուց հետո, միայն կարելի է պատկերացնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6145 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ