...

250 հազարի մասին օրենքը պետք է լրամշակվի

250 հազարի մասին օրենքը պետք է լրամշակվի

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Կարծում ենք, որ պատգամավորների ձեռքի ծախսի գումարը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու օրինագիծը պետք է լրամշակվի: Այնպես արվի, որ այդ գումարները լրացուցիչ մուլտիպլիկատիվ էֆֆեկտ ստեղծեն և մնան մեր տնտեսության մեջ:

Հակառակ պարագայում, Հովիկ Աղազարյանն է, կարող է մտքով անցնի գործնական հանդիպում նշանակել Թբիլիսիի սրճարաններից մեկում, և այդպիսով մեր երկրի հարստությունը դուրս գա երկրից:

Ինչ ենք առաջարկում.

Գումարը առձեռն չտալ պատգամավորներին, այլ սուբսիդավորել նրանց ծախսերը:

1. «Ալեքս Տեքստիլը» պատգամավորներին կոստյում, վերնաշապիկ և գուլպա գնելու համար 50 տոկոս զեղչ անի: Մնացածը փոխհատուցի պետությունը:

2. «ԱրտԼանչը» 50 տոկոս զեղչ անի պատգամավորների գործնական հանդիպումների ժամանակ պատվիրված աղցանների համար: Մնացածը փոխհատուցի պետությունը:

3. Խաչատուր Սուքիասյանը վառելիք ներմուծող իր ընկերության միջոցով բենզինի կտրոններ հատկացնի պատգամավոներին: Մնացածը փոխհատուցի պետությունը:

4. Պատգամավորները ստիպված են ամեն օր լողանալ: «Վեոլիա Ջուրը» թող զեղչ տրամադրի, իսկ պետությունը փոխհատուցի:

5. Պատգամավորները շատ են հոգնում, նրանց անպայման մերսում է անհրաժեշտ: Mersum Anon պատրաստ է զեղչեր տրամադրել, եթե նրան ազատեն հարկերից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ