...

2,5 տարին քիչ էր լրջանալու համար

2,5 տարին քիչ էր լրջանալու համար

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են «Իմ քայլ»-ին մեղադրում Սորոսի հիմնադրամի հետ կապ ունենալու մեջ, Ջորջ Սորոսին անվանել է «կիսամեռ բիձուկ», ապա նշել. «Սորոսը, իր հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

«ՉԻ». Ինչո՞վ է տարբերվում զուսպ, խոհեմ, սթափ և պատասխանատու քաղաքական գործիչը անլուրջ և անպատասխանատու գործչից:

Օրինակ՝ խոհեմ և սթափ քաղաքական գործիչը հարցին կպատասխաներ, որ Սորոսի հիմնադրամը որևէ ազդեցություն չունի «Իմ քայլի» կամ Հայաստանի Հանրապետության վրա, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է և արտաքին որևէ ազդեցություն, ճնշում պետության վրա բացառված է, իսկ նման փորձերն անմիջապես կկանխվեն: Անկախ նրանից՝ դա Սորոսի հիմնադրամն է, Պուշկինի ակումբն է և այլն:

Անխոհեմ քաղաքական գործիչը կպատասխաներ այնպես, ինչպես Ալեն Սիմոնյանն է պատասխանել: Չգիտենք, երևի Սորոսի անունը լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում: Այնպես են խրտնում, կարծես իրենց տեռորիզմի մեջ են մեղադրում: Էլ Սորոսի հերը, էլ՝ շուն ու գել: Մանկապարտեզ էլ չի:

Համարյա 2,5 տարի է, իշխանության մեջ են, թվում է՝ արդեն որոշակի փորձառություն ձեռք կբերեն, խոսելու ձիրք, տակտ, քաղաքական թոհուբուհի մեջ կթրծվեն, կսկսեն իրենց պահել այնպես, ինչպես վայել է պետության բարձրաստիճան պաշտոնյային: Բան չի փոխվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   919 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ