...

3000-ամյա նավսի տակ ենք

3000-ամյա նավսի տակ ենք

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հայտարարել է. «Սահմանային միջադեպերը տեղի են ունենում, որովհետև մենք ունենք Ադրբեջանի նման հակառակորդ և հարևան»:

«ՉԻ». Մենք լավ ժողովուրդ ենք, բայց մեր վրա ինչ-որ նավս կա: Խելոք, մեր համար, տեղը տեղին ապրում ենք, բայց հարևանների հարցում մեր բախտն արդեն 3000 տարի չի բերում:

Ասորեստան, Հին Հռոմ, Պարսկաստան, Մակեդոնացի, օսմաններ, Լենկ-Թեմուր, ռուսներ, հիմա էլ՝ Ադրբեջան: Չեն թողնում, որ զարգանանք: 

Այսինքն՝ մեր պրոբլեմները ոչ թե մեր մեջ են, մեր մտածելակերպի, վարած քաղաքականության, այլ որ անամոթ, ժուլիկ հակառակորդ ու հարևան ունենք: Ոչ թե տգիտությունն ու արկածախնդրությունն են մեր թշնամին, այլ մեր հարևանները: Կլասիկ դաշնակներից մեկը ճիշտ բան էր ասել. մենք ունենք ոչ թե չորս հարևան, այլ չորս ճակատ: Ու անպայման դրսից՝ մի հատ փրկիչ: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   679 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ