Կառավարությունը հիմա էլ ծրագրում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն:
Իբր ԱԱԾ-ն հորով-մորով արեցին, հիմա էլ` արտաքին հետախուզություն:
Ի՞նչ իմաստ ունի միլիոնավոր դոլարներ ծախսել, տարիների քրտնաջան աշխատանք կատարել և արտասահմանում գործակալական ցանց ներդնել, եթե քո երկրում քո անվտանգության ծառայությունը ամբողջովին քո վերահսկողության տակ չէ: Կսպասեն, ամբողջ աշխատանքը կկատարեք, բայց անմիջապես մեկ ֆայլով կբացահայտեն, թե ով որտեղ է շպիոն աշխատում:
Դա էլ պարեկների բարեփոխումը չէ, որ ժողովուրդը համբերատար սպասի, թե երբ են վերջապես սովորելու արձանագրություն կազմել, իսկ առավել օրինապաշտները երբեմն օգնում են նրանց գրել այդ արձանագրությունները:
Հ.Գ. Ամեն դեպքում, եթե ստեղծվի այդ ծառայությունը, Արգիշտի Քյարամյանի աչքը լույս: Պարզ է, որ նրանից լավ կադր իշխանությունը չի գտնի, և անպայման ինքը կնշանակվի այդ պատասխանատու գործին: