...

ԱԱԾ-ն պետք է այս հարցով զբաղվի

ԱԱԾ-ն պետք է այս հարցով զբաղվի

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզարշավ իրականացնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ձեր բնակավայրը բերող ճանապարհն անցնելիս այսպիսի մի միտք անցավ մտքովս, տարօրինակ թող չթվա ձեզ, ժողովուրդ, ուղղակի ձեզ հետ կիսվում եմ. իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից այնպես, ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում՝ «մինչև երբ, տեր, պիտի մոռանաս մեզ իսպառ»»:

«ՉԻ». Էս մեկը մեր մտքով չէր անցել: Հասկանալի է, որ այսօրվա իրավիճակի գլխավոր պատասխանատուները բոլոր նախկիններն են, բայց ահա Աստծո պատասխանատվության մասին չէինք մտածել:

Ընդ որում, այն, որ Աստված թերանում է իր պարտականությունների կատարման մեջ, դրա մասին դեռ շատ երկար տարիներ առաջ ահազանգել էր Արթուր Մեսչյանը: Վերջինս նույնիսկ պաշտոնական հարցադրում էր արել, թե ուր է Աստվածը: Որևէ պատասխան չեղավ, որևէ հետախուզում չհայտարարվեց: Ոչ մի հետաքննություն չանցկացվեց՝ պարզելու համար Աստծո հետին միտքը: Ոչ ոք արխիվները չքրքրեց, որ տեսնի, թե Սաղմոսում ինչ է գրված:

Որ ժամանակին այս ամենին ուշադրություն դարձնեինք, էս օրը չէինք ընկնի: 

Այնպես որ, ԱԱԾ-ն պետք է վերջապես լուրջ զբաղվի այս հարցով, տեսնենք, թե ինչու է Աստված ջուր լցնում մեր հակառակորդների ջրաղացներին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ