...

Աղաս, գոնե դու սուս

Աղաս, գոնե դու սուս

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Առողջապահության նախարարին մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում և զերծ մնալ լրատվամիջոցների հետ հոխորտանքների լեզվով շփվելու գործելաոճից: ՀՀ օրենսդրության համապատասխան՝ հրապարակված տեղեկատվության կամ կարծիքի մասով, պետական պաշտոնյան կարող է լրատվամիջոցներից հերքում պահանջել կամ հրապարակված նյութի վերաբերյալ սեփական տեսակետը ներկայացնել:

«ՉԻ». Եվ սա ասում է մի կազմակերպություն, որի ղեկավարը ոչ անհայտ Աղասի Ենոքյանն է: «Մեդիապաշտպան», որն առավոտից երեկո լուտանքներ է թափում այն լրատվամիջոցների հասցեին, որոնք չեն հայհոյում գործող իշխանություններին: Վերջերս ստեղծված և անհայտ ֆինանսավորում ունեցող կազմակերպությունը հատկապես սևեռվել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքի վրա: Չկա օր, որ հայտարարություն չտարածեն ռադիոկայանի այս կամ այն հաղորդման վերաբերյալ: Մինչդեռ գոյության մի քանի ամիսների ընթացքում գեթ մեկ դիտարկում չարեցին այնպիսի տենդենցիոզ հեռուստաընկերությունների աշխատանքի վերաբերյալ, ինչպիսիք են 5-րդ ալիքը և Արմնյուզը: 

Ակնհայտ կողմնակալության մասին է խոսում նաև այն փաստը, որ հայտարարություն տարածելով Թորոսյանի գրառման մասին՝ չեն բերում գեթ մեկ տող այդ գրառումից: Իսկ ինչ էր ասել Թորոսյանը: Ընդամենը հարցրել էր՝ կա՞ն նորություններ Արա Մինասյանից: Հիշեցնենք՝ Արմնյուզ հեռուստաընկերությունը պատկանում էր Միքայել Մինասյանին, որը հեղափոխությունից հետո, իբր վաճառվեց նրա մտերիմներին և ստացավ «Քառյակ մեդիա» անվանումը:

Վերադառնալով Ենոքյանի անձին: Ժամանակին նա ղեկավարել է «Ազատություն» ռադիոկայանը: Եվ հիմա, այս նոր սերնդի մեդիապաշտպանը հավանում է ֆեյքերի հայհոյանքները՝ ուղղված ռադիոկայանի իգական սեռի ներկայացուցիչներին: Այն մարդկանց հասցեին, որոնց ղեկավարն է հանդիսացել որոշ ժամանակ: 

Ահա այսպիսի մասնագիտական և մարդկային որակներով օժտված անձնավորություն է Ենոքյանը: Իսկ այդպիսիների հայտնվելը նախկինների ճամբարում վաղուց դարձել է օրինաչափություն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2185 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ