...

Աղդամը սրանց հայրենիքը չէ

Աղդամը սրանց հայրենիքը չէ

ՀՅԴ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանն ասել է. «Ես խորհուրդ կտամ, որ խորհուրդ տան Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում որևէ նախադասություն չասի: Ինչ ասել է Արցախի մասին, ի վնաս մեզ է եղել, ի վնաս Արցախի է եղել»:

«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, Ռուբեն Հակոբյանը Սերժ Սարգսյանից նվեր էր ստացել Սանկտ-Պետերբուրգում հյուպատոսի կոչումը: Այսինքն՝ դիվանագիտական աշխատանքի փորձ ունի: Համարենք այդպես:

Հիմա հարց է առաջանում. երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ անվտանգության գոտի հանդիսացող շրջանները պետք է վերադարձվեն, դա ի հօգուտ Արցախի՞ է եղել: Ստացվում է՝ այո, քանի որ Ռուբեն Հակոբյանը ծպտուն չի հանել: Ծպտուն չի հանել, երբ Քոչարյանը Արցախին դուրս էր մղում բանակցային գործընթացից, Մեղրիի փոխանակման հարց էր քննարկում: Անիմաստ է, մի փնտրեք, բան չեք գտնի: Հարմարավետ փռված էին իրենց տաքուկ կաբինետներում, մնացած ամեն ինչի վրա՝ Արցախ, հայրենիք, Հայաստան, թքած ունեին:

Այդպես էլ լինում է. որ սրանց համար Արցախ պահողը Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին, իսկ վնաս հասցնողը՝ Նիկոլ Փաշինյանը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ