...

Աղետ, որը պետք է չլիներ

Աղետ, որը պետք է չլիներ

Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգությունը, իհարկե, իր մասշտաբով համապետական աղետ կարելի է համարել: 11 զոհ մեկ պատահարում: 

Ընդամենը օրերս էինք անդրադարձել Հայաստանում ՃՏՊ-ների կտրուկ աճին և դրա պատճառներին: Որոնցից մեկն էլ օրինազանց վարորդները շատ հաճախ անպատիժ են մնում: 

Այս օրերին, երբ տուրիստական մեծ ակտիվություն է, երթևեկությունը Հանրապետության բոլոր մայրուղիներում ծանրաբեռնված է, Պարեկային ծառայությունը պետք է շուրջօրյա հերթապահություն անցկացնի այդ ճանապարհներին: Որ ուրիշ բան էլ չլինի, գոնե նրանց ներկայությունը մի փոքր կզգոնացնի վարորդներին:

Իսկ հիմա կատաստրոֆիկ վիճակագրություն ունենք. Հայաստանում բնակչության 100.000 մարդու հաշվով ՃՏՊ զոհերի թիվը կազմում է 18.3: Հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 11.8, իսկ Ադրբեջանում՝ 10։ 

Համեմատության համար. Գերմանիայում զոհերի թիվը 3.7 է, Իսրայելում՝ 4.2, Սինգապուրում՝ 3.6:

Իսկ մենք մաքսիմում կարող ենք համեմատվել Տաջիկստանի ու Չինաստանի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   546 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ