...

Ահավոր ցուցամոլություն

Ահավոր ցուցամոլություն

Մեր առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը (կարճ ենք ներկայացնում, առանց բազմաթիվ որակումների) մեկնել է Կիպրոս` հանգստանալու։ Լրատվամիջոցն այդ առթիվ ներկայացրել է օդանավակայանում Ավինյանին տեսած քաղաքացիներից մեկի խոսքը. «Հատկապես տհաճ էր տեսնել, որ ֆինանսական հսկայական միջոցների, բիզնեսների տիրապետող Ավինյանը բոլորի հետ միասին, ինչպես շատ «սովորական» քաղաքացի, հերթ էր կանգնել ու ցուցադրաբար մեկնում էր էկոնոմ դասով»:

«ՉԻ». Սա ֆանտաստիկայի ժանրից չէ: Հենց այդպես էլ գրել են. խայտառակություն է, որ նախկին փոխվարչապետը հերթ է կանգնել: Հերիք չէ՝ հերթ է կանգնել, մի հատ էլ էկոնոմ դասով է թռնում: Հա էլի, ո՞վ է նման բան տեսել:

Այ, եթե Ավինյանը VIP սրահով ինքնաթիռ նստեր, 10 «ախրաննիկի» ուղեկցությամբ, նստեր «բիզնես» կլասում, բան չէին ասի: Նորմալ է: Բոլոր նախկին իշխանավորները, նրանց օգնական-խորհրդականները, քարտուղար-սիրուհիները, հենց այդպես էլ անում էին: Ուրիշ բանի սովոր չէին: 

Այսինքն՝ չտեսությունը, գեղցիությունը ոչ թե այն է, որ տարիներ շարունակ պետության հաշվին չինովնիկները բիզնես կլասով ու VIP-երով էին ֆռֆռում, այլ որ սեփական միջոցներով, էկոնոմ դասով են մեկնում: 

Բայց ամենահզոր փաստարկն այն է, որ Տիգրան Ավինյանը դա ցուցադրաբար է արել: Հետաքրքիր է, ի՞նչ պետք է աներ, որ ցուցամոլություն չհամարվեր: Կեղծամ պիտի դներ, երևի: Կամ ընդհանրապես տեղ չգնար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ