...

ԱԻՆ-ի նոր հրահանգները քաղաքական ուժերին

ԱԻՆ-ի նոր հրահանգները քաղաքական ուժերին

Այսօր գորիսեցիները փակել են միջպետական ճանապարհը: Նրանք անգամ թույլ չեն տվել տվել անցնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, մասնավորապես՝ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին, որոնք ցանկացել էին գնալ և տեսնել, թե ինչ իրավիճակ է նաև Կապանում:

«ՉԻ». Կարծում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն պետք է ամենօրյա ռեժիմով հետևյալ բնույթի հաղորդագրություններ տարածի:

1.    Վանաձոր-Ապարան-Երևան ավտոճանապարհը դժվարանցանելի է ԲՀԿ և ՀՀԿ անդամների համար:

2.    Դիլիջան-Իջևան ճանապարհը բաց է բացառապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՔՊ անդամների համար: 

3.    Սյունիքի մարզում տեղ-տեղ անկայուն վիճակ է. ԼՀԿ պատգամավորներին խորհուրդ է տրվում Գորիս-Կապան ավտոճանապարհից օգտվել միայն վաղ առավոտյան, իսկ «Իմ քայլի» ներկայացուցիչներին՝ միայն գիշերը ժամը 1-ից հետո, այն էլ՝ զենքով, կամ էլ ընդհանրապես զերծ մնալ այդ կողմերը գնալուց:

4.    Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին մառախուղ և մշուշոտ հեռանկարներ. խորհուրդ է տրվում հագնել տաք զրահաբաճկոններ:

5.    Կոտայքի մարզում թույլատրվում է ճանապարհորդել միայն ԲՀԿ անդամատոմսերով և ձմեռային ռեզինե մահակներով:

6.    Վերջում՝ Երևանի եղանակի մասին: Հանրապետության հրապարակ - Բաղրամյան պողոտա մայրուղին ազատ է հայրենիքի փրկիչների համար: Կառավարության անդամներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն զրահամեքենաներով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ