...

Ալեն Սիմոնյանի հարցազրույցի արտառոց պահը

Ալեն Սիմոնյանի հարցազրույցի արտառոց պահը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հարցազրույց է տվել ռուսական «РБК» հեռուստաընկերությանը:

Հարցազրույցի ընթացքում խոսվել է հայ-ռուսական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, հակամարտության, տարածաշրջանային զարգացումների... մի խոսքով՝ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում: Այս առումով արտառոց որևէ բան չկա:

Բայց ահա ինչը մեր ուշադրությունը գրավեց. այն, որ լրագրողը ՀՀ ԱԺ նախագահին անունով է դիմում: Ոչ թե՝ պրն Սիմոնյան կամ անուն-հայրանունով, այլ Ալեն: Հենց այդպես. Ալեն: Արտառոցը պետք է որ սա լինի: Մենք ինչքան էլ փորձեցինք մտաբերել, նման բան չհիշեցինք, որ մեր ԱԺ նախկին ղեկավարներին դրսում դիմեին Հովիկ, Բաբկեն, Խոսրով: Եվ չէր էլ կարող:

Հետևաբար, մեզ շատ հետաքրքրում է, թե ինչու է ռուս լրագրողը Ալեն Սիմոնյանին անունով դիմում: Եթե դա լիներ բարեկամական զրույց, երկու մտերիմ, հարազատ մարդկանց միջև, առանց փողկապի, դեռ կհասկանայինք, բայց սա պաշտոնական այցի շրջանակներում ռուսական հայտնի լրատվամիջոցին տրված հարցազրույց է: Նման բաները, որպես կանոն, պատահական չեն լինում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2964 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ