Դեռ մի քանի օր առաջ Գագիկ Սուրենյանը հանդիսավոր կերպով ազդարարեց, որ Հայաստանում, այդ թվում՝ Երևանում, առատ ձյուն է տեղալու:
Դատելով այսօր մայրաքաղաքում տիրող իրավիճակից՝ Երևանի քաղաքապետարանում Գագիկ Սուրենյանի եղանակի կանխատեսումները կարդացող չկա, կայքեր չեն մտնում, լուրերին չեն հետևում:
Ուրիշ ինչպե՞ս որակել այն բարձիթողի վիճակը, որն այս պահին Երևանի փողոցներում է: Ձնամաքրման աշխատանքներ այսօր քաղաքում գրեթե չտեսանք: Հայկ Մարությանին ուզում ենք հարցնել. տեղյա՞կ է, թե այսօր Երևանում քանի ավտովթար է տեղի ունեցել: Ու բոլորն էլ ճանապարհների սառցակալման պատճառով:
Առավոտից իրիկուն գլուխ են գովում, թե էսքան տեխնիկա բերեցինք, էսքան պարկ ունենք, բա ո՞ւր է: Ու այնպես չէ, որ ամեն օր ձյուն է գալիս: Կարելի էր այս մի օրը բոլոր ռեսուրսները կենտրոնացնել, քաղաքի ճանապարհները մաքրել ու շարունակել մաքուր պահել: Կարտարյալ բարդակ է: Էս էլ հո Ալիևը չի՞ մեղավորը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: