...

Ամեն ինչ առջևում է, բայց վատ իմաստով

Ամեն ինչ առջևում է, բայց վատ իմաստով

«Ինչ որ հայտարարել ենք, ինչ որ հռչակել ենք, ուժի մեջ է, մենք առաջին գծով և առաջին ճակատով բոլոր հնարավորություններն իրացնելով՝ պայքարելու ենք էս իշխանություններին հեռացնելու համար։ Դեռ ամեն ինչ առջևում է։ Եթե մինչև հիմա չի ստացվել, չի նշանակում՝ հարցը փակվել է, կամ այլևս մեր կարևոր օրակարգերը դարձել են այն, ինչ քննարկվում է»,- «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ 

Առաջին գիծ ու ճակատ։ Փաստորեն օրենսդիր մարմինը մարտադաշտ է, իսկ ճակատում խրոխտ դաշնակցականներն են՝ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Եվ ամենակարևորը՝ ամեն ինչ առջևում է։ Ճիշտ է ասել Իշխան Սաղաթելյանը՝ ամեն ինչ առջևում է, բայց վատ իմաստով։ Իրենց համար՝ վատ իմաստով։ Ինչո՞ւ, որովհետև իշխանության վարկանիշին զուգահեռ սրընթաց անկում է ապրում նաև խորհրդարանական ընդդիմության վարկանիշը։ Դրա մասին անգամ Ռոբերտ Քոչարյանը բաց տեքստով հայտարարեց։ Եվ հիմա փոխարենը ընդդիմադիրները նստեն ու հասկանան, թե ինչո՞ւ է իրենց վարկանիշն էլ անկում ապրում, հայտարարում են, թե ամեն բան առջևում է։ Երևի խոսքը գալիք, ավելի մեծ պարգևավճարների, մաքսիմում՝ նոր տուրուդմփոցների մասին է։ Այլ բան խորհրդարանական ընդդիմությունից սպասելը միամտություն կլինի։ Մեծ հաշվով, հասարակությունն ինքն էլ վաղուց որևէ բանի ակնկալիք չունի այս ընդդիմությունից։ Միայն տեսարաններ ու վերջ։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ