Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանության» յութուբյան՝ 1991TV ալիքի Հոդված 137․2 փոդքաստի 21-րդ էպիզոդը։
ԹԵՄԱՆԵՐ՝
- Հայ-ամերիկյան ռազմավարարության խարտիա
- Չափազանցություն ներքին լսարանի համար. նվեր Նիկոլ Փաշինյանին ընտրություններից առաջ
- Բայդենի վարչակազմի հետ Հայաստանի համագործակցության միֆը
- Բառախաղի միջոցով մարդկանց նորից խաբում են
- Վտանգների մասին մտահոգություն հայտնողներին պիտակավորում են
Ոչ թե ոգևորվելու հիմքեր չկան, այլ հայտնի չէ ոգևորվելու հիմքեր կա՞ն, թե չկան. դա ապագան ցույց կտա։
Սա կարծես նվեր է Նիկոլ Փաշինյանին ընտրություններից առաջ՝ որպես հաղթաթուղթ թափահարելու համար։
Իրականում Բայդենի վարչակազմի հետ էլ չենք կարողացել սերտ համագործակցել։
ԱՄՆ-ն և Ադրբեջանը շատ ավելի ինտենսիվ համագործակցության մեջ են, քան Հայաստանը։
Հայ ժողովրդին ինչ որ թղթի կտորով, ինչ որ բարաթով նորից մոլորեցնում են, փորձում են խաբել, ֆռռացնել։
Հայաստանը մի խնդիր ունի. պետք է կարգավորի իր հարաբերությունները հարևանների հետ։
Փաստաթղթի մեջ առանձնապես անվտանգային բաղադրիչ չկա։